Քաղաքական13:02, 31 Մարտ 2023
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը
Թուրքիայի հանրապետության խորհրդարանը վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը:
Այս առիթով Ֆինլանդիայի արտգործնախարարությունն իր շնորհակալությունն է հայտնել Թուրքիային՝ անդամակցության հայտը վավերացնելու համար:
Իսկ, Ֆինլանդիայի արտոգրծնախարար Փեքքա Հավիստոնը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ նշելով.
«10 ամիս տևած գործն այսօր թողեցինք ետևում: ՆԱՏՕ-ին անդամակցության համար դիմել էինք 2022թ-ի մայիսի 17-ին: Կանադան և Դանիան առաջինն էին հաստատել: Անհրաժեշտ է, որ Հունգարիան վաղը Վաշինգտոն ուղարկի իր հաստատման որոշումը: Այժմ Թուրքիայի մեջլիսը կայացրեց իր որոշումը: Ապրում ենք պատմական օրերում»:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցության համար Շվեդիան և Ֆինլանդիան միասին էի պաշտոնական դիմում ներկայացրել: Սակայն թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ եթե Ֆինլանդիան ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ապա պետք է իր հայտն առանձին ներկայացնի: Թուրք պաշտոնյանները բազմիցս հայտարարել էին, որ իրենք որևէ խնդիր չունեն Ֆինլանդիայի հետ: Խնդիրը կապված է միայն Շվեդիայի հետ:
Մասնավորապես, թուրքական իշխանությունները Շվեդիայից պահանջել էին «դադարեցնել քաղաքական և ռազմական աջակցությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին, փակել դրանց ֆինանսավորման աղբյուրները, հանել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և միանալ ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարին»:
Անկարան նաև պահանջել էր արտահանձնել այդ երկրներում ապաստանած երեք տասնյակից ավելի մարդու, որոնց ահաբեկիչներ է համարում:
Շվեդիայի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը նպաստել են 2023թ-ի հունվարի 13-ին Ստոկհոլմի կենտրոնում քրդերի կողմից Էրդողանի խրտվիլակի գլխիվայր կախումը և Ղուրանի այրումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |