Քաղաքական13:25, 03 Ապրիլ 2023
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայն է կորցնում, քան հավաքում

Թուրքիայում նախընտրական սոցհարցումները շարունակվում են: Այս անգամ ապրիլի 2-ին հարցումներ է իրականացրել թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունը՝ շեշտը դնելով գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և ընդդիմադիր 5 կուսակցությունների «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին վերաբերող հարցերի վրա:
Սոցհարցման մասնակիցներին տրվել է «Ըստ ձեզ, եթե նախագահական ընտրությունները լինեին այս կիրակի, Քեմալ Քըլըչդարօղլուն կհաղթե՞ր» հարցը, որին ի պատասխան մասնակիցների 34.9%-ը ասել է՝ «Կհաղթեր», 8%-ը «Անպայման կհաղթեր», 39%-ը «Չէր կարողանա հաղթել», 10.75%-ը «Հաստատ հաղթել չէր կարողանա» և 7%-ը «Չգիտեմ / պատասխան չունեմ»:
Իսկ «Եթե ընտրություները լինեին այսօր, կնշե՞ք, դուք կքվեարկեի՞ք Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին» հարցին, մասնակիցների 19.7%-ը պատասխանել է «Անապայման կքվեարկեի», 25%-ը՝ «Կքվեարկեի», 18.9%-ը՝ «Չէի քվեարկի», 30.6%-ը՝ «Անպայման չէի քվեարկի» և 5.8%-ը՝ «Կարծում եմ/պատասխան չունեմ»:
Հարցումներն իրականացնող «MetroPoll»-ի հիմնադիր Օզեր Սենջարը, հարցման արդյունքները տեղադրելով Twitter-ում, նշել է.
«Մարդիկ, ովքեր կարծում են որ Քըլըչդարօղլուն չի կարողանա հաղթել 7 անգամ ավելի շատ են, քան նրանք, ովքեր մտածում են, որ նա կկարողանա հաղթել: 2022-ին այս տարբերությունը 29 էր։ Քըլըչդարօղլուին «Ձայն չեմ տալու» ասողներն 5 անգամ ավել շատ են, քան «Ձայն եմ տալու» ասողները: Սա է իրականությունը»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |