Քաղաքական08:25, 05 Ապրիլ 2023
Հունաստանի փոխարտգործնախարար հայտարարել է Թուրքիայի հետ բանակցություններում գրանցված առաջընթացի մասին

Հունաստանի փոխարտգործնախարար Կոստաս Ֆրանգոյաննիսը թուրքական «Anadolu» պետական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել թուրք-հունական հարաբերություններին։
Նախարարն, անդրադառնալով մարտի 22-ին իր Թուրքիա կատարած այցին, նշել է․ «Մեկ շաբաթ առաջ մեկնեցի Անկարա, այնտեղ հանդիպեցի նորանշանակ փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարին, ով փոխարինել էր Սեդաթ Օնալին, ում հետ նախկինում հանդիպել էի 3 անգամ։ Անրդադարձանք օրակարգային հարցրեին։ Մեծ առաջընթաց կա էկոնոմիկային, առևտրին, էլեկտրաէներգիային, տուրիզմին, տրասնպորտին, մշակույթին և սպորտին առնչվող հարցերում»։
Ֆրանգոյաննիսը նաև ընդգծել է Հունաստանի և Թուրքիայի վճռականությունը օրակարգային հարցերի շուրջ լուծումներ գտնելու նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հարցում։
Ըստ Հունաստանի փոխարտգործնախարարի՝ երկու երկրների միջև մի շարք միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում շրջակա միջավայրի, բնական աղետների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում։
«Այն կարող է դրսևորվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ ներդրումների կարողությունը, տնտեսության և առևտրի զարգացումը, զբոսաշրջության նպատակով այցելությունները կամ ծովային փոխադրումները»։
Հունաստանի ներկայացուցիչը հույս է հայտնել նաև «Դինամիկ համագործակցության» շարունակական լինելու վերաբերյալ և նշել․ «Լուծված հարցերը դուրս են գալիս օրակարգից և օրակարգ նոր հարցեր են մտնում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |