Քաղաքական15:42, 07 Ապրիլ 2023
Չավուշօղլու․ «Մեր ցանկությունն է, որ օր առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրվի»
Ապրլի 7-ին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի միջև կայաացած հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։
Ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն նշել է, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանն-Ադրբեջան գործընթացն, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացը։
Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ քննարկումներին անդրադառնալով Չավուշօղլուն կարևորել է Ռուսաստանի ունեցած ներդրումը Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաև շեշտել, որ Թուրքիան շարունակելու է նմանատիպ սերտ խորհրդակցությունները Ռուսաստանի հետ։
«Երեկ երեկոյան և այսօր քննարկել ենք նաև Հրվ․ Կովկասը․ հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը։ Այս գործընթացներում Ռուսաստանը նույնպես ներդրում ունի, մշտապես երկխոսության մեջ ենք։ Մեր ցանկությունն է, որ օր առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Հրվ․ Կովկասի մնայուն կայունության և խաղաղության համար այս քայլերը պետք է կատարվեն։ Ռուսաստանի հետ շարունակելու ենք սերտ խորհրդակցության մեջ լինել»,-ասել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |