Տարածաշրջան15:10, 11 Ապրիլ 2023
BBC-ի թուրք վերլուծաբանն անդրադարձել է իրանա-ադրբեջանական լարվածության պատճառներին
«BBC-ի» թուրքական ծառայության վերլուծաբան Ֆեհիմ Թաշթեքինն ընդարձակ հոդված է հրապարակել կայքում իրանա-ադրբեջանական լարվածության և դրա պատճառների վերաբերյալ:
Ըստ թուրք վերլուծաբանի՝ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը չի դադարել 2020 թվականի ղարաբաղյան (արցախյան) պատերազմից հետո և ստեղծված իրավիճակում, Իրանը վտանգավոր է համարում Կովկասում աշխարհաքաղաքական կարգավիճակի փոփոխությունն իր տարածաշրջանային շահերի տեսանկյունից: Մասնավորապես, Իրանն իրեն ուղղված սպառնալիք է դիտարկում նաև Ադրբեջանի և Իսրայելի մերձեցումը:
Թաշթեքինը հիշեցնում է, որ Իրանը վերջին երկու տարում Իրանը Արաքս գետի ափերին 4 զորավարժություն է անցկացրել, որոնք ըստ էության «Թույլ չենք տա, որ սահմանները փոխվեն» մեսիջն էին փոխանցում։
Թուրք վերլուծաբանի գնահատմամբ՝ աճող լարվածության կուլմինացիոն պահերից էր նաև մարտի 29-ին Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը, որի ընթացքում Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Ադրբեջանն ու Իսրայելը կանգնած են Իրանի սպառնալիքի դեմ հանդիման։ Մենք պետք է միասին կանգնենք Իրանի դեմ: Մենք պետք է թույլ չտանք Իրանին ավելացնել իր միջուկային հզորությունը»:
Այս հայտարարությամբ Իսրայելի արտգործնախարարը երկու հարևան երկրների միջև «ականներ է տեղադրել:»
Ֆեհիմ Թաշթեքինը Իրանի և Ադրբեջանի միևջ առկա լարվածության հիմնական պատճառներից է համարում նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդիրը: Նա հիշեցնում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, նաև երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հայտարարություններն առ այն, որ իրենք երբևէ թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն և Հայաստան-Իրան տարանցիկ ճանապարհը վիճարկման ենթական չէ:
Թաշթեքինի դիտարկմամբ եթե բացվի «Զանգեզուրի միջանցքը»,
- Հայաստանի հետ սահմանը կփոխվի, տրանսպորտային կապուղիները կկտրվեն, աշխարհաքաղաքական և ռազմավարական հավասարակշռությունը կփոխվի։
- Իրանի համար տնտեսական կորուստներ կլինեն, քանի որ Ադրբեջան-Նախիջևվան կապն այլևս չի ապահովվի Իրանի տարածքով։
- Ելքը դեպի Ռուսաստան, Կովկաս և Սև ծով կդժվարանա:
- Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում կթուլանա:
- Իրանը կկորցնի Ասիայի և Եվրոպայի միջև կապող երթուղի լինելու իր առավելությունը:
- Իրանի նշանակությունը կնվազի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» նախագծում:
- Եթե այս միջանցքով թուրքմենական գազը հասնի Թուրքիա և Եվրոպա, ապա իրանական գազի պահանջարկը կնվազի։
- Արաքս գետի երկայնքով հսկողությունը կանցնի Բաքվի ձեռքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |