Քաղաքական16:53, 11 Ապրիլ 2023
Չավուշօղլու. «Պուտինի այցը Թուրքիա առաջիկայում չի սպասվում»
Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում: Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Ahaber» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ: Նա հավելել է, որ նախքան ընտրությունները Էրդողանը ևս չի մեկնի Ռուսաստան:
Չավուշօղլուն նաև նշել է, որ առաջիկայում չի սպասվում Թուրքիայի ու Սիրիայի նախագահների հանդիպումը:
Ըստ Չավուշօղլույի՝ Սիրիայի խնդրի շուրջ Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ մայիսի սկզբին Մոսկվայում:
«Քառակողմ հանդիպումների նպատակը Սիրիայում կարգավորման մեխանիզմների, մասնավորապես՝ Աստանայի գործընթացի կարգավորումն ու վերականգնումն է։ Դրա շրջանակներում նախկինում քայլեր են արվել, սակայն արդյունքներ չեն արձանագրվել։ Բացի դրանից՝ ճանապարհային քարտեզը, որի վրա աշխատում են քառակողմ բանակցությունների մասնակիցները, ենթադրում է նաև առաջնորդների հանդիպում»,- ասել է Չավուշօղլուն:
Հավելենք, որ նույն հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն խոսել է էր Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |