Քաղաքական14:43, 11 Ապրիլ 2023
Թուրքիայի զինուժը շարունակելու է իր գործողություններն Իրաքում
Թուրքիայի արտգործնախարար Մևվլութ Չավուշօղլուն «A Haber»-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Իրաքի Սուլեյմանիե քաղաքում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին:
«Սուլեյմանիեյում ամեն տեղ վերահսկում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD)»,- ասել է նախարարը:
Չավուշղօղլուն հիշեցնելով, որ Իրաքի հյուսիսում ընկած ինքնաթիռը Սիրիայի ժողովրդավարական ուժերին է պատկանում, նշել է. «Մեր տեղեկությունների համաձայն՝ այն ինքնաթիռը, որն օգտագործել են ահաբեկիչները, հատկացվել է Սուլեյմանիեի ղեկավարության, ավելի ճիշտ՝ Թալաբանիի կուսակցության կողմից: Օդային տարածքի վերահսկողությունն ԱՄՆ-ինն է, ինչի շնորհիվ այդ ինքնաթիռների վերաբերյալ տեղեկություն ունի նաև ԱՄՆ-ն:
ՔԲԿ-ը Սուլեյմանիեյում արդեն բոլորին, հատկապես Թալաբանիի կուսակցությանը, ամբողջությամբ իր վերահսկողության տակ է առել: Կամաց-կամաց այն ներթափանցել ու ներթափանցում է օդանավակայան և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ: Կարող ենք ասել, որ Սուlեյմանիեյում արդեն ամբողջությամբ ՔԲԿ-ն է վերահսկողություն սահմանել»։
Իսկ վերջում հավելել է. «Մեր գործողությունները (ռազմագործողություն - խմբ.) շարունակվելու են մինչև վերջ»:
Նշենք, որ ապրիլի 7-ին Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիյե քաղաքի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակում էր իրականացվել:
Ամերիկացի պաշտոնյաների տեղեկացմամբ՝ թիրախը եղել էր Սիրիայի Ժողովրդավարական ուժերի հրամանատար Մազլում Աբդին, սակայն Աբդին և այդ պահին իր կողքին գտնվող 3 ամերիկացի զինվորականները չէին տուժել:
Վերնոշյալ իրադարձություններից հետո Իրաքը կատարվածի մեջ մեղադրում էր Թուրքիային: Իսկ Թուրքիայի ՊՆ պաշտոնյաներից մեկն, իր հերթոին «AFP»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Անկարան ոչ մի կապ չունի հրթիռակոծման դեպքի հետ և որ իրենց ԶՈՒ-ն նման ռազմական գործողություն չի իրականացրել:
Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի ուշ Իրաքը ներողություն էր խնդրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |