Հասարակական14:52, 12 Ապրիլ 2023
Էրդողանի կուսակցության դաշինքն առաջ է անցնում ընդդիմադիր դաշինքից

Թուրքական «Yöneylem» վիճակագրական ընկերությունը մարտի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում երկրի 27 նահանգներում սոցհարցում է անցկացրել։ Սոցհարցմանը մասնակցել է 2655 քաղաքացի։
Մասնագետները կարծում են, որ, չնայած նախագահի ընտրությունը կարող է երկրորդ փուլի մնալ, բայց դրա վրա էականորեն կազդի նաև խորհրդարանում ձևավորվող պատկերը։ Որքան էլ իշխող կուսակցությունը ձայներ է կորցրել, ըստ հարցման, դեռևս առաջինն է ցուցակում։
Համաձայն սոցհարցման արդյունքների՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) ստացել է 30․2%, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)՝ 23․8%։ Չկողմնորոշվածները կազմել են 9․5%, իսկ նրանք, ովքեր նշել են, որ քվեարկությանը չեն մասնակցելու, 4․1%։ Սոցհարցումը ցույց է տվել, որ այս երկու խմբի մարդկանց ձայները ներառյալ՝ ԱԶԿ-ն ունի 35% վստահություն։
Իշխանական «Ժողովուրդ» դաշինքի ձայները կազմել են 42․4%, իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքինը՝ 38%։
Կրկին նույն ընկերության՝ տարեսկզբին կատարած սոցհարցման ժամանակ ԱԶԿ-ն ուներ 32%, իսկ անցյալ տարվա օգոստոսին ԱԶԿ-ն զիջում էր դիրքերը ԺՀԿ-ին։
Սակայն, ինչպես հայտնում է Հանրային կարծիքի ուսումնասիրության համաշխարհային ասոցիացիան (WAPOR), բացակայում է տեղեկություն այն մասին, թե ով է ֆինանսավորում տվյալ սոցհարցման անցկացման համար, որը սոցհարցման կարևորագույն պայմաններից մեկն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |