Քաղաքական14:31, 14 Ապրիլ 2023
11 տարի անց Եգիպտոսի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցը Թուրքիա

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ապրիլի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Անկարա: 11 տարվա ընթացքում սա Եգիտպոստի ԱԳՆ-ի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա:
Այցի ընթացքում Շուքրին հանդիպել է իր գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Չավուշօղլուն շնորհակալություն հայտնելով Շուքրիին Թուրքիա կատարած այցի համար ասել է. «Մենք ուրախ ենք, որ մեր նախագահների Դոհայում ունեցած հանդիպումից հետո մեր հարաբերություններn արագ թափ են հավաքում: Մենք ցանկանում ենք Եգիպտոսի բացված նոր էջը լցնել համատեղ ծրագրերով: Պայմանավորվել ենք առաջիկայում հարաբերությունների զարգացման նպատակով հստակ քայլեր ձեռնարկել»:
Չավուշօղլուն նաև անդրադարձել է Եգիպտոսում դեսպան նշանակելու թեմային նշելով, որ այդ այդ հարցը ևս եղել է հանդիպման օրակարգում և կողմերը ձեռնակում են հստակ քայլեր, հարաբերությունների մակարդակը ներկայացուցչականից դեսպանի մակարդակի բարձրացնելու համար:
«Կահիրեյում արդեն այս հարցում համատեղ գործելու վերաբերյալ որոշում ենք կայացրել: Ապագայում հայտարարություններով ձեզ տեղյակ կպահենք և մինչ այդ օրն էլ կշարունակենք որոշ քայլեր ձեռնարկել»,-ասել է Չավուշօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |