Քաղաքական11:45, 18 Ապրիլ 2023
Կարո Փայլանը պատմել է Թուրքիայի մեջլիսում իրեն լինչի դատաստանի ենթարկելու փորձերի մասին

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Artı gerçek» ընդդիմադիր լրատվակայքին տված հարցազրույցում ամփոփել է 8 տարվա պատգամավորական գործունեությունը:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Փայլանը անդրադարձել է նաև քաղաքական գործունեությամբ պայմանավորված իր նկատմամբ իրականացված թիրախավորման արշավներին ու լինչի դատաստան տեսնելու փորձերին:
Փայլանի խոսքով՝ նա հատկապես ազդվել է մեջլիսում 2016-ին ծագած վեճից, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 8-10 պատգամավոր «Հայն այստեղ է, Գարոն այստեղ է» բացականչելով հարձակվել ու բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրան: Դա իր համար ծանր է եղել ոչ այնքան հարվածներն ու դրանց հետևանքով ստացած ուղեղի ցնցումը, այլ ատելության խոսքը, որը կիրառվել է իր հարձակման ժամանակ:
Փայլանը հիշեցրել է նաև 2022-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Թուրքիայի խորհրդարան (մեջլիս) օրինագիծ ներկայացնելու պատճառով իր նկատմամբ սկսված արշավը, որը սկսվեց ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեների կոշտ հայտարարությունից հետո: Ավելի քան 2 շաբաթ քաղաքական դաշտի մի շարք գործիչներ իրենց հայտարարություններով թիրախավորեցին հայ պատգամավորին: Դրան միացան մի շարք լրատվամիջոցներ՝ որոնցում հրապարակված հոդվածներում Փայլանը ստացավ բազմապիսի վիրավորական պիտակավորումներ՝ մեղադրվելով մինչև անգամ դավաճանության մեջ:
Հիշեցնենք, որ հայ պատգամավորը, իր անդամակցած ԺԴԿ-ի կանոնադրության համաձայն չի կարող 3-րդ անգամ անընդմեջ ընտրվել մեջլիսի պատգամավորի, ինչ պատճառով չի մասնակցելու մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորմանը և երկրում բողոքի ցույցերին։
Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |