Քաղաքական11:18, 18 Ապրիլ 2023
ԱՄՆ-ն կարդիականացնի Թուրքիայի F-16 կործանիչները, իսկ նորերի վաճառքը քննարկման փուլում է
Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի և Թուրքիայի սպառազինության տակ գտնվող այդ ինքնաթիռների արդիականացման հարցը:
Ավելի վաղ է Թուրքիայի նախագահի մամուի խոսնակ Իբրահիմ Քալընը «TRT» հեռուստաալիքի հետ զրույցում ասել էր, որ F-16 կործանիչների վաճառքի և արդիականացման գործընթացն արագացել է NATO-ին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո։
«ԱՄՆ վարչակազմը նախկինի պես ցանկանում է, որ գործընթացն առաջ գնա, այժմ գործը հասել է կոնգրեսին։ NATO-ում Ֆինլանդիայի անդամության հաստատումից հետո գործընթացն արագացել է»,- ասել էր նա։
Հունական «Kathimerini» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ինքնաթիռների արդիականացման արժեքը կկազմի 259 մլն դոլար: Այն չի ներառելու նոր F-16-երի վաճառք, որոնց հարցը դեռ պետք է քննարկվի կոնգրեսում:
Հունական աղբյուրը գրում է 259 միլիոնանոց գործարքը Թուրքիա-ԱՄՆ հարաբերութուններիում կհամարվի խոշարագույներից մեկը վերջին տարիներին:
Նշվում է, որ ԱՄՆ-ի մի շարք գերատեսչություններ նույնպես իրենց համաձայնությունն են տվել այդ գործարքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |