Հասարակական17:10, 18 Ապրիլ 2023
Թուրքիայի 85 միլիոնանոց բնակչության 26.5%-ը երեխաներ են

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. վիճակագրական տվյալներ երեխաների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության թիվը 2022-ի տարեվերջի դրությամբ կազմել է 85 մլն 279 հազար 553։ Նրանցից 22 մլն 578 հազարը երեխաներ են: Տոկոսային հարաբերակցությամբ տղաները կազմում են 51.3% ,իսկ աղջիկները` 48.7%:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Թուրքիայի 0-17 տարեկան տարիքային խմբի բնակչությունը 1970թ. եղել է 48.5%, 1990թ.՝ 41.8%, իսկ 2022թ.՝ 26.5%։
Դեմոգրաֆիական (ժողովրդագրական) կանխատեսումների համաձայն՝ երեխաները 2030-ին կկազմեն բնակչության 25.6%-ը, 2040-ին 23.3%-ը, 2060-ին 20.4%-ը, իսկ 2080-ին 19%-ը:
Եվրամիության (ԵՄ) անդամ 27 երկրների մանկահասակ բնակչության թվի ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ 2022 թվականին ԵՄ-ում երեխաները կազմում են բնակչության 18.1%-ը: ԵՄ անդամ երկրների շարքում երեխաների քանակով ամենամեծ տոկոսը կազմում են Իռլանդիան 23.6%-ով, Ֆրանսիսան 21.3%-ով և Շվեդիան 21%-ով: Իսկ ամենացածր ցուցանիշերով են առաջ գալիս Իտալիան 15.6%, Պորտուգալիան 15.8% և Մալթան 15.9%-ով:
Ակնհայտ է, որ Թուրքիան իր 26.5% ցուցանիշով բավականին բարձր է ԵՄ անդամ երկրներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |