Ցեղասպանություն12:08, 20 Ապրիլ 2023
Ջենգիզ Աքթար. «Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան վաղուց է կռիվը տանուլ տվել»
Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք քաղաքագետ, լրագրող, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը։
Հարցին, թե արդյոք ժխտողականության նոր փուլ կարելի է դիտարկել հատկապես վերջին տարիներին համակարգվող և նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից ապրիլի 5-ին վերաշահարկված այն հայտնի թեզի կիրառումը, որը ոչ միայն ժխտում է հայերի ցեղասպանությունն, այլև հայերին է վերագրվում թուրք-մուսուլմաններին ցեղասպանելը, Աքթարը տվեց բացասական պատասխան։ Նա շեշտեց, որ այդ թեզերը պարզապես տարիներով օգտագործվում են մեկը մյուսի ետևից։
Նշելով, որ Թուրքիայում ժողովուրդն էլ է այդպես մտածում, կրում այդ թեզը՝ Աքթարն ընդգծեց, որ դրան հակառակ Թուրքիայից դուրս որևէ մեկը չի էլ կարող հավատալ այդ ամենին, քանի որ այդ թեզը չունի պատմական հիմք։
«Թուրքիայի ժխտողականության հետ կապված մի բան չպետք է մոռանալ․ Թուրքիան այն երկիրը չէ, որն աշխարհում, միջազգային հանրության աչքում որևէ վստահություն ունի Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված։ Այսինքն աշխարհում որևէ մեկը չի վստահում, բարեհաճություն չի ցուցաբերում Թուրքիայի թեզերին։ Թուրքիայի տեսանկյունից այդ կռիվը վաղուց է տանուլ տրվել»,-նկատեց թուրք քաղաքագետը։
Անդրադառնալով Անկարայի համալսարաններից մեկում ապրիլի 5-ին Հայոց ցեղասպանության ժխտողականության շրջանակում կազմակերպված խորհրդաժողովին, որտեղ էլ նախարար Աքարը ելույթ էր ունեցել և կրկին շրջանառել այդ պնդումը՝ Աքթարը նշեց․
«Նստում, իրենք իրենց մեջ խոսում են, միմյանց ծափահարում, ասում՝ ապրես։ Նման հավաքներում, այսպես թե այնպես, մեկը չի էլ լինում, որ տարբերվող բան կասի, բոլորը նույն բանն են ասում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Վանա լճի Աղթամար կղզու մասին մի լեգենդ է շրջանառվում, ըստ որի, այնտեղ հրեշ է ապրում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական ԺՀԿ-ի նախկին առաջնորդի նկատմամբ միջնորդություն է կազմվել Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի նախագահին և դատարանի անդամներին վիրավորելու հիմքով:
«Բաքվի անվտանգության համաժողովի» շրջանակներում Քալընը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հետախուզական դիվանագիտության գործունեություն ծավալել՝ «պատերազմներին վերջ տալու համար»:
Թուրքիայի հողային կադաստրի և անշարժ գույքի առքուվաճառքի գործակալությունը տվյալներ է հրապարակել ադրբեջանցիների կողմից Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ։
Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան «TotalEnergies» էներգետիկ ընկերության հետ հեղուկ գազի գնման շուրջ համաձայնություն է ձեռք բերել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |