Տարածաշրջան14:05, 21 Ապրիլ 2023
Asia Times. ԱՄՆ-ն պիտի իր բռի մեջ հավաքի Թուրքիային
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին խորհրդական, այժմ «Asia Times» թերթի սյունյակագիր Հենրի Բարքեյը հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Թուրքերը դժգոհ են, որ հոդվածի հեղինակը քրդամետ դիրքորոշումներ է հայտնել։ Մասնավորապես նշել է, որ Թուրքիան ապրիլի 7-ին հարձակում է գործել քուրդ հրամանատար Մազլում Աբդիի և ամերիկյան ավտոշարասյան վրա։ Բարքեյը թուրքական զինուժի այդ գործողությունները բնորոշել է որպես օկուպացիա և շեշտել, որ Թուրքիան չպիտի միջամտի Սիրիայի ներքին գործերին։
Անդրադառնալով Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին՝ հոդվածի հեղինակը իր աջակցությունն է հայտնել ընդդիմադիր 7 կուսակցությունների դաշինքին՝ նշելով, որ Սպիտակ տունը պետք է պատրաստ լինի սանձելու Էրդողանին, եթե վերջինս հաղթի ընտրություններում։
«Եթե հաղթի Էրդողանը, ապա ընտրությունների հաջորդ իսկ օրը պետք է մշակվի հետևողական քաղաքականություն։ Էրդողանը կանգած է տնտեսական ճգնաժամի առաջ և օգնության կարիք ունի։ Այս պարագայում ԱՄՆ-ն պիտի իր բռի մեջ հավաքի Թուրքիային»։
Հիշեցնենք, որ Հենրի Բարքեյի հանդեպ մեղադրանք էր առաջադրվել 2016-ի հունիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |