Տնտեսական11:29, 21 Ապրիլ 2023
Էրդողանը տվել է Սև ծովից գազի արդյունահանման և օգտագործման մեկնարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զոնգուլդաք նահանգի Ֆիլյոս քաղաքատիպ ավանի թուրքական նավթային նավահանգստում տվել է Սև ծովի բնական գազի արդյունահանման մեկնարկը։ Նա դա համարել է պատմական քայլ Թուրքիայի էներգետիկ անկախության ճանապարհին։ Հիշեցրել է, որ նախագծի առաջին քայլն արել են այն ժամանակ, երբ 2020թ․ օգոստոսին Ֆիլյոսից 175կմ հեռավորության վրա «FATIH» հորատող նավը կատարել էր 1-ին հորատումը։ «TUNA-1» հորի առաջին հորատման նախնական տվյալները ցույց են տվել, որ ավազանում կա 320 մլրդ խմ պաշար, իսկ հետո պարզ է դարձել, որ այդ պաշարը 450 մլրդ խմ է։
Այնուհետև, Էրդողանի խոսքով, երբ աշխատանքներին է միացել «KANUNI» նավը, պարզ է դարձել, որ այդ պաշարը 540 մլրդ խմ է, իսկ «YAVUZ» նավի ներգրավումից հետո միջազգային գնահատող ընկերություններից մեկի պատրաստած եռաչափ մոդելավորմամբ Սաքարյայի գազային հանքապաշարը գնահատվել է 652 մլրդ խմ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ մեկ այլ «ÇAYCUMA-1» հորում էլ 58 մլրդ խմ պաշար է հայտնաբերվել։ Այսպիսով Սև ծովում Թուրքիայի գազային պաշարը հասել է 710 մլրդ խմ-ի։
Էրդողանն ընդգծել է, որ աշխարհում հայտանբերված գազն օգտագործելի վիճակի բերվում է 6-7 տարում, սակայն իրենք դա կատարել են 3 տարում և հայտնաբերումից 32 ամիս անց Սև ծովի գազի գործարկման արարողությունն են կատարում։
Էրդողանի խոսքով՝ 1-ին փուլում Սաքարյայի ավազանից արդյունահանելու են օրական 10 մլն խմ գազ, իսկ նոր հորերի բացման հետ միասին՝ օրական 40 մլն խմ։ Նա նշել է, որ Սև ծովի գազը կարող է ապահովել Թուրքիայի տարեկան կարիքների 30 տոկոսը։
Էրդողանը հայտարարել է, որ այս առիթով Թուրքիայի քաղաքացիներն իրենց տներում 1 տարի ամսական 25 խմ գազ անվճար են կարողանալու սպառել, իսկ մեկ ամիս առհասարակ տներից բնական գազի սպառման համար գումար չի գանձելու պետությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |