Հարցազրույց10:41, 24 Ապրիլ 2023
Վիկտոր Ռաևսկի. «Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելը հայ ժողովրդի ինքնության ոչնչացումն է»
«Օսմանյան կայսրության և այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունների միջև զուգահեռները համարում եմ բավականին հիմնավորված»:
Ermenihaber.am-ի հետ զրույցում ասաց ռուս հայտնի փորձագետ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
«Հայաստանի և Արցախի ղեկավարության թույլ տված սխալների հետևանքով հայերը պարտվեցին պատերազմում: Լաչինի միջանցքի փակումն անկասկած նպատակ ունի ճնշել Ղարաբաղի ժողովրդին, բարդացնել այնտեղի քաղաքացիների կյանքը, ովքեր նորից վերադարձել են հայրենի Արցախ, քանի որ այնտեղ առկա է ռուսական խաղաղապահ զորախումբ, որը, ցավոք, ունի սահմանափակ լիազորություններ։
Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը հնարավորինս դժվարեցնում հայերի կյանքը իրենց իսկ հայրենիքում։ Բայց այստեղ գլխավորն այն է, որ Ադրբեջանը վճռականորեն հայտարարում է, որ կարգավիճակի հարցն արդեն լուծված է։ Ոչ մի նման բան չկա, կարգավիճակի խնդիր դեռ կա, և հարցը չի վերացել: Իհարկե, Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության և Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայիս քաղաքականության միջև զուգահեռները կան»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ զրուցակիցը նշեց, որ երբ խոսում են Հայոց ցեղասպանության մասին, չպետք է մոռանալ հույների ու ասորիների մասին, որոնք ևս մեծ կորուստներ են կրել։
«Մենք գիտենք, որ Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայ է կոտորվել: Կոտորված ասորիների թիվը կազմել է 30.000, իսկ հույներինը՝ 60.000։ Ասորիների մի մասը փրկվել է Ռուսաստանում և, բարեբախտաբար, այժմ ասորի ժողովուրդը ազգային վերածննդի շրջան է ապրում։
Մյուս ժողովուրդը, որը տուժել է թուրքերի ձեռքից, հույներն են։ Բայց ի տարբերություն հույների՝ թուրքերը ասորիների ու հայերի հետ պատերազմական գործողությունների մեջ չէին»,- նշեց Ռաևսկին՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունում այն ժամանակ գործում էր 31 հանձնաժողով, որը զբաղվում էր հայկական և հունական լքված գույքի թուրքացմամբ։
«Թուրքերը քրդերին օգտագործում էին վերոհիշյալ ժողովուրդներին ոչնչացնելու համար, և բոլոր գործողությունները ղեկավարում էր տխրահռչակ եռյակը՝ Թալեաթ փաշան (1874-1921), Էնվեր փաշան (1881-1922) և Ջեմալ փաշան (1872-1922), որոնք 1913թ. պետական հեղաշրջումից անմիջապես հետո իրենց ձեռքում կենտրոնացրեցին իշխանությունը: Երեք ոճրագործ, որոնք իսկապես զբաղված էին հայերի ոչնչացմամբ։ Իսկ Թալեաթի հեռագրերը վկայում են, որ բոլոր գործողությունները պետական մակարդակով են տեղի ունեցել».- նշեց փորձագետը։
Ռաևսկին նաև հիշատակեց 2019թ. հրատարակված թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքի ռուսերեն թարգմանության մասին։
«Այնտեղ Թալեաթից հեռագրեր կան Հալեպում 4000 հայ որբերի մասին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին։ Թաներ Աքչամը. մեջբերելով Թալեաթի հեռագիրը, նշում է, որ ոճրագործի հրամանով, չորս տարեկանից ցածր երեխաներին տեղավորեցին թուրքական կացարաններում, որպեսզի նրանք հետագայում չիմանան իրենց հայ լինելու մասին: Իսկ ավելի մեծերին՝ ուղարկեցին Տեր Զոր, ինչը հավասարազոր էր մահվան»։
Ռաևսկին փաստեց, որ Հայոց ցեղասպանության եղելիությունը հաստատվել է հազարավոր փաստաթղթերով և տարբեր երկրների որոշ պաշտոնյաների կողմից, քանի որ նույնիսկ նրանց է զարմացրել թուրքերի վայրագությունները:
«Թուրքիայի ներկայիս իշխանությունը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, թուրքերը փորձում են դա վերագրել ուրիշներին: Օրինակ, որ «ամեն ինչի մեղավորը հրեաներն են, որ իրենք են արել, իսկ թուրքերը մեղավոր չեն». Սա իրականում անհեթեթություն է:
Թուրքիայում տարածված տեսություն կա, որ իբր ցեղասպանությունը կազմակերպել է հրեական աղանդ հանդիսացող սաբաթայների՝ «դյոնմեների» համայնքը: Ասում են, որ նրանցից ոմանք եղել են երիտթուրքերի շարքերում։ Դե, սա թուրքերի համար շատ հարմար տեսություն է, որի վրա փորձում է հենվել թուրքական վերնախավը։
Ես փորձեցի Թուրքիայում այս աղանդի մասին գրքեր գտնել, բայց չգտա, քանի որ դրանք սպառված էին: Սա խոսում է այն մասին, որ այս տեսությունը շատ տարածված է թուրքերի շրջանում»,- նշեց նա:
«Ի վերջո, պետք է փաստել, որ թուրք բնակչությունը պատրաստ չէ ընդունել իր նախնիների գործած հանցագործությունն։ Ավելին, մենք հիշում ենք, որ Էրդողանն թուրք-հունական լարվածության ժամանակ, սպառնում էր հույներին նոր ցեղասպանությունով։ Սա շատ կարևոր հանգամանք էր։ Նա հույներին հիշեցրեց Զմյուռնիայի կոտորածի մասին:
Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման խնդիրը մնում է սուր և չափազանց կարևոր հարց։ Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարումն՝ հայերի ինքնության ոչնչացումն է, քանի որ սա է, որ միավորում է աշխարհի բոլոր հայերին, այն է՝ հասնել արդարության»,- նշեց նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |