Ցեղասպանություն13:10, 24 Ապրիլ 2023
Թուրքիայում գործող կուսակցությունն ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացրել
Թուրքիայում գործող «Կանաչ ձախ» կուսակցության Շիշլիի գրասենյակն ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացրել և հանդես եկել հայտարարությամբ։
«1915-ը չբավականացրեց։ Թրակիայի պոգրոմով, ունեցվածքի հարկով, 1955թ․ սեպտեմբերի 6-7-ի հարձակումներով զտման քաղաքականությունը շարունակվեց։ 2011թ․ ապրիլի 24-ին զինվորական ծառայություն կատարելիս սպանվեց Սևակ Բալըքչըն։ Մեր եղբայր Հրանտ Դինքին էլ մեր շարքերից խլեցին 2007թ․ կազմակերպված հանցագործությամբ»,- նշվել է հայտարարության մեջ։
Շեշտ է դրվում այն իրողության վրա, որ թշնամության, ատելության և կոտորածի վրա կառուցվող, ճշմարտությունից փախչող, իրենց անցյալի հետ առերեսումից վախեցող հասարակությունները չեն կարող քայլել դեպի լավ ապագա։
«Այս հողերը շատ են տուժել ռասիզմից։ Այսօր էլ շարունակում են տուժել։ Մինչ այսօր մի բուռ մնացած մի ժողովուրդ փորձում է ապացուցել, որ անցյալում միլիոններով է գոյություն ունեցել, մեկ այլ ժողովուրդ փորձում է ընդունել տալ, որ այսօր գոյություն ունի միլիոններով։ Մեր աղաղակները բախվում են նույն մոնիստական (մեկ նախահիմխքով) մտածելակերպի պատին»։
«Կանաչ ձախ» կուսակցությունը հայտնում է, որ հարգանքով է հիշում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը 1915-ին՝ կոչ անելով Թուրքիայի այսօրվա և վաղվա քաղաքական իշխանություններին քայլ անել դեպի իրական առերեսում։
Նշենք, որ «Կանաչ ձախ» կուսակցությունն (YSP) ունի ձախ գաղափարներ, ստեղծվել է 2012-ին։ Այս տարի խորհրդարանական ընտրություններին փակման վտանգի տակ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) թեկնածուները մասնակցելու են «Կանաչ ձախ»-ի ցուցակներով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |