Հասարակական10:33, 26 Ապրիլ 2023
Ուղիղ եթերում հանկարծակի վատացել է Էրդողանի ինքնազգացողությունը (տեսանյութ)

Ապրիլի 25-ին «Kanal 7» և «Ülke TV» հեռուստաալիքներին ուղիղ եթերով հարցազրույց տալու ժամանակ հանկարծ վատացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը:
Երբ ուղիղ եթերում լրագրողը շարադրել է իր հարցը և սպասել Էրդողանի պատասխանին, տիրել է լռություն, ապա այն խախտվել է ինքնազգացության վատթարացման մասին հուշող մի քանի ձայնարկությամբ, որից հետո էլ դադարեցվել է ուղիղ հեռարձակումը:
Շուրջ 25 րոպե դադարից հետո եթերը կրկին վերականգվել է, բայց Էրդողանի գունատ տեսքից և դողդոջուն ձայնից ակնհայտ է, որ նա վատառողջ է։
Թուրքիայի նախագահը նախ անդրադարձել է միջադեպին, ապա շարունակել պատասխանել հարցրերին:
«Երեկ և այսօր ինտենսիվ ընտրարշավներ են եղել: Պարզապես լուրջ մրսացրել էի ստամոքսս: Անգամ կարծեցի, եթե չեղարկենք ծրագիրը սխալ կհասկանաք: Այսպիսի խիտ օրակարգում երբեմն նման իրավիճակների բախվում ենք: Ձեզնից և հեռուստադիտողներից ներողություն եմ խնդրում»:
Նշենք որ, թուրքական մեդիան հեռացրել է այն հատվածը, որտեղ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |