Հասարակական16:12, 26 Ապրիլ 2023
Համաշխարհային բանկի զգուշացումը Թուրքիային

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է համաշխարհային զարգացման ծրագիրը, որտեղ նշվում է, որ Թուրքիայի բնակչությունն այլևս չի աճում, իսկ ներգաղթի ժողովրդագրությունն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։:
Համաշխարհային բանկը հայտնում է նաև, որ բարձր և միջին եկամուտ ունեցող երկրները բնակչության արագ ծերացման պատճառով աղքատ երկրներից կատարվող ներգաղթն անհրաժեշտաբար պիտի ավելի լավ վերահսկեն։
Հրապարակված զեկույցում նշվում է, որ աշխարհում 184 միլիոն մարդ ապրում է առանց տվյալ երկրի քաղաքացիության, իսկ այդ մարդկանց 43%-ն ապրում է ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում։ Ըստ զեկույցի՝ այս 184 միլիոն մարդկանցից 37 միլիոնը փախստականներ են, նրանց ցուցանիշը վերջին 10 տարում եռապատկվել է։
Զեկույցում նաև նշվում է, որ այնպիսի երկրներում, ինչպիսին օրինակ Իսպանիան է, աշխատող բնակչության նվազման լուրջ խնդիր կա. այս պահին բնակչության 20%-ը կազմող 65 տարեկանից բարձր բնակչության թիվը մինչև 2100 թվականը կհասնի 40%-ի։
Մինչդեռ Մեքսիկայի, Թաիլանդի, Թունիսի և Թուրքիայի նման երկրներում մոտ ժամանակներս բնակչության աճ չի սպասվում և այդ պատճառով կարիք է զգացվելու օտարերկրյա աշխատուժի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |