Քաղաքական15:56, 28 Ապրիլ 2023
Էրդողանը առողջական խնդիրների ֆոնին առցանց մասնակցում նախապես ծրագրված միջոցառումներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրից առցանց տարբերակով է մասնակցելու ապրիլի 28-ին, ժամը 16:30-ն կայանալիք Ադանայի հուլիսի 15-ի նահատակների կամրջի բացման արարողությանը:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ապրիլի 25-ից հետո Էրդողանի առցանց մասնակցությունն արարողություններին առաջին անգամ չէ: Նախապես ապրիլի 27-ին ծրագրված «Աքքույու» ատոմակայանի միջուկային վառելիքի բեռնման արարաղությունը Թուրքիայի նախագահը ևս մասնակցել է առցանց տարբերակով:
Պարզ է դարձել նաև նախապես ծրագրված մի շարք միջոցառումների չեղարկման մասին: Ինչպես օրինակ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսին քաղաքի հավաքը և «Euro D», « ATV Avrupa», «TRT Worl», «NTV Avrupa» հեռուստաալիքների համատեղ հարցազրույցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին «Kanal 7» և «Ülke TV» հեռուստաալիքներին ուղիղ եթերով հարցազրույց տալու ժամանակ հանկարծակի վատացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը, որից հետո հեռարձակումը դադարեցվել էր: Շուրջ 25 րոպե ընդմիջումից հետո միայն եթերը վերականգնվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |