Քաղաքական15:20, 03 Մայիս 2023
Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անցկացվել

Մայիսի 3-ին Ադրբեջանում գտնվող թուրք գործարարների նախաձեռնությամբ ստեղծված Թուրքիայի հարյուրամյակի միասնության և համերաշխության հարթակի կողմից Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անկացվել:
Համաժողովին մասնակցել են Թուրքիայում Բաքվի դեսպան Ջահիթ Բաղջընը, ադրբեջանցի պատգամավորներ, գործարարներ և մի շարք այլ հյուրեր:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության հարցերով փորձագետ Աբդուլլահ Աղարը և դերասան Ջեմ Ուչանը, ովքեր ևս մասնակցում էին համաժողովին, կոնկրետ փաստերով պատասխանել են Թուրքիայի ՊՆ-ի արտադրած հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մասին քննադատություններին, ինչպես նաև ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանը ինչպես անցյալում՝ ապագայում ևս միասին են գործելու:
Աղարը և Ուչանը անդրադարձել են նաև երկու երկրների միջև հարաբերություններին և վերջին շրջանում իրականացվող համատեղ ծրագրերին:
«Այսօր մեկ հարվածային ԱԹՍ-ն մեկ գումարտակի ցուցաբերած ուժի տասնապատիկն է: Այս հարվածային ԱԹՍ-ների ներուժը Ղարաբաղյան 2-րդ պատերազմում շատ հստակ իրեն ցույց է տվել: Ընդհանուր առմամբ դիպուկ հարվածով ոչնչացրել է 851 միավոր հայկական թիրախ»,-ասել է Աղարը:
Իսկ Ուչանը շեշտելով, որ ընդհանուր քաղաքակրթություն և կրոն ունեցող երկու երկիր պատմության ընթացքում միմյանցից անբաժան են եղել՝ խոսել է ապագայում ևս նրանց միասին քայլելու կարևորությունից
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |