Քաղաքական10:09, 03 Մայիս 2023
Ապրիլյան սոցհարցումներ․ Էրդողանը շարունակում է վարկանիշով զիջել ընդդիմադիր մրցակցին
Թուրքիայում մայիսի 14-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար առաջադրված է 4 թեկնածություն․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք), Մուհարեմ Ինջե («Երկիր» կուսակցություն) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։
Խորհրդարանական ընտրություններում մեծամասնության համար պայքարելու են Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» և Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» դաշինքները։Երրորդ ուժ դառնալու պայքար է մղելու ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը, որը նախագահի թեկնածու չի առաջադրել և արդեն կոչ է արել աջակցել նախագահի թեկնածուներից Քըլըչդարօղլուին։
Թուրքիայում գործող հետազոտական 9 կենտրոնի (Yöneylem, MAK, ArtıBir, ORC, Optimar, TEAM, AR-G, Aksoy, Metropoll) ապրիլ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ ներկայում իշխող «Ժողովուրդ» դաշինքը [1] մոտավոր հաշվարկով ունի 43.4% վարկանիշ, «Ազգ» դաշինքը [2] մոտավոր հաշվարկով ունի 39․9% վարկանիշ, իսկ «Աշխատանք և ազատություն» դաշինքը [3]՝ 12․1%։
Հետազոտական ևս թվով 9 կենտրոնի (MAK, Gezici, Metropoll, Aksoy, Yöneylem, ArtıBir, ORC, Optimar, TEAM) ապրիլ ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռ․ Թ․ Էրդողանն ունի 43.9% վարկանիշ, «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Ք․ Քըլըչդարօղլուն՝ 48,5% վարկանիշ։
Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50%+1 ձայն, ընտրության երկրորդ փուլ է կայանալու և մրցակցելու են ամենաբարձր ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները։
[1] «Ժողովուրդ» դաշինքի մեջ են մտնում «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Նոր բարօրություն» և «Մեծ միասնություն» կուսակցությունները: «Ազատ պայքար» կուսակցությունն աջակցություն է հայտնել Էրդողանի թեկնածությանը, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԱԶԿ ցուցակներով՝ առանց դաշինքին ֆորմալ անդամակցության։
[2] «Ազգ» դաշինքի մեջ են մտնում «Հանրապետական ժողովրդական», «Լավ», «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Երջանկություն», «Ապագա», «Ժողովրդավարական» կուսակցությունները։
[3] «Աշխատանք և ազատություն» դաշինքի մեջ են մտնում «Կանաչների և ձախ ապագա», (կարճ՝ «Կանաչ ձախ»), «Թուրքիայի աշխատավորական», «Աշխատանք» կուսակցությունները։ «Կանաչ Ձախ» կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը փակման վտանգի տակ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |