Տնտեսական15:13, 08 Մայիս 2023
Գերմանական ընկերությունները 21 տարում Թուրքիայում 11.5 մլրդ դոլլարի ներդրում են արել

Գերմանա-թուրքական առևտրաարդյունաբերական պալատի (AHK) նախագահ Փընար Էրսոյը հայտնել է թուրք-գերմանական առևտրային հարաբերությունների մասին՝ նշելով, որ այս պահին Թուրքիայում կա մոտավորապես 8.000 գերմանական ընկերություն։
Էրսոյը մասնավորապես հայտնել է, որ Թուրքիայում Գերմանիայի մասնաբաժինն օտարերկրյա ուղղակի ներդրումերում կազմում է 6.4%։ 2022-ին գերմանական ներդրումներն ամբողջությամբ կազմել են 697մլն դոլլար։
«Այդ ներդրումների մեծամասնությունը Թուրքիայում հարյուր հազարավոր աշխատատեղեր ստեղծող երկարաժամկետ ներդրումներ են։ Մեր անդամների թվում կան ընկերություններ, որոնք գործում են Թուրքիայում ավելի քան 100 տարի։ Գերմանական ընկերությունները գործունեություն են ծավալում արդյունաբերական արտադրության, հատկապես մանրածախ և մեծածախ լոգիստիկայի և բաշխման ոլորտում»,-նշել է նա։
Թուրքիայի տնտեսությունը, չնայած համաճարակի և ռուս-ուկրաինական պատերազմին, էապես աճել է և արտահանման մեջ նոր ռեկորդներ սահմանել։ Չնայած այս դժվարություններին և բացասական ազդեցություններին՝ անցյալ տարի թուրք-գերմանական առևտրային հարաբերությունները նոր ռեկորդ են սահմանել։ Երկու կողմերի ատևտրաշրջանառության ծավալները 2021-ին կազմել են 41մլրդ դոլար, իսկ 2022-ին՝ 45մլրդ դոլար։
«Գերմանիան թուրք արտահանողների համար շարունակում է մնալ ամենակարևոր արտահանման շուկան։ Երկու երկրների միջև արտաքին առևտրի դեֆիցիտը վերջին 10 տարում 11 մլրդ դոլարից նվազել է շուրջ 2.8 մլրդ դոլլարի։ Այսինքն մեր երկրների միջև առևտրային հավասարակշռությունը հօգուտ Թուրքիայի է»,-նշել է Էրսոյը։
Նա նաև հավելել է, որ համաճարակն ազդել է միջազգային առևտրի վրա։ Դրա հիմնական պատճառներն են բեռնափոխադրումների ծախսերի ավելացումները, առաքման ժամկետների ձգձգումը և մատակարարման շղթաների խափանումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |