Քաղաքական11:23, 08 Մայիս 2023
«Թուրքիան բռնակալության ստվերում գնում է ընտրության». Washington Post

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտվել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ կատարված վերլուծությունները, որտեղ քննադատվում է Էրդողանի իշխանությունը։
«Amazon»-ի հիմանդիր Ջեֆ Բեզոսին պատկանող ամերիկյան առաջատար թերթերից մեկը ՝ «Washington Post»-ը, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայում ընտրությունների վրա մեծանում է «դեսպոտիզմի ստվերը»։
Խմբագրականում նշվում է, որ մայիսի 14-ի ժողովրդավարական ընտրությունները քննություն կլինեն այն բանի, թե արդյո՞ք Էրդողանն ունի կարողություն ազատվելու իր միանձնյա կառավարման լծից։
Հոդվածում նաև նշվում է, որ Էրդողանի «զուսպ առաջնորդի» կերպարը, որը նա կերտել էր, երբ առաջին անգամ եկավ իշխանության, մեծ մասամբ անհետացել է։
Թուրքիայի ընտրությունները կարևոր են ԱՄՆ-ի և Եվրոպայի համար և կասկածներ կան, որ Թուրքիան դեպի Ռուսաստան ապրանքների առաքման գործում կարևոր դեր է խաղում՝ խախտելով Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։
Թերթը նշում է, որ Էրդողանն իր աշխարհաքաղաքական դիրքերը ուժեղացնելու համար երկակի խաղ է խաղում՝ ֆինանսական աջակցություն ստանալով Ռուսաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի նման ավտորիտար երկրներից։
Մյուս կողմից էլ Էրդողանի՝ Թուրքիային հասցրած վնասն այն է, որ նա պահպանել է իր իշխանությունը՝ հրահրելով հակամարտություններ, ճնշելով հասարակության ակտիվ հատվածին, բանտարկելով այլախոհներին և լրագրողներին։
«Պետական հաստատությունները խոնարհվեցին նրա բռնակալության առջև և դրա ամենավառ օրինակը Կենտրոնական բանկն է»։
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ շեշտվելով, որ այն շատ մեծ վնաս է հասցրել Էրդողանի իմիջին։
Մասնավորապես երկրաշարժի ժամանակ շինարարական չափանիշներին չհամապատասխանող շենքերի փլուզումը բազմաթիվ մարդկանց կողմից ընկալվեց որպես կոռուպցիայի և վատ կառավարման ցուցիչ և ասոցացվում Էրդողանի վատ կառավարման հետ։ Ընդդիմության թեկանածու Քեմալ Քըլըչդարօղլուի տան խոնանոցում նկարահանված տեսանյութերը հակադրվում են Էրդողանի 1000 սենյականոց պալատին։
Իսկ վերջում հիշեցում է արվում, որ Քըլըչդաչօղլուն խոստացել է միավորել Թուրքիան, նախագահել ընդամենը մեկ շրջանով և «կապանքներից ազատել» Կենտրոնական բանկը, դատարաններն ու դիվանագիտությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |