Քաղաքական16:32, 10 Մայիս 2023
Դիարբեքիրում քրդերը հիասթափված են Էրդողանից

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունն ու ֆրանսիական «France24» լրատվական կայքը հրապարակել են Թուրքիայի նախընտրական պայքարի համատեքստում քրդերի տրամադրությունների վերաբերյալ հետազոտական հոդվածներ։
Հարցումներն ու զրույցներն անցկացվել են Դիարբեքիրում, որտեղ Ռեջեփ Էրդողանի իշխանության գալու առաջին տարիներին վերջինս հավաքել էր մեծ թվով ձայներ, սակայն հետագայում սկիզբ առած տնտեսական ճգնաժամերն ու ազգայնամոլական քաղաքականության արմատավորումը քրդերին «վանել է» Էրդողանից։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Էրդողանը Դիարբեքիրում ունի մոտ 20․5%, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 76․3% աջակցություն։
«Քանի որ քրդերը կազմում են երկրի բնակչության 20%-ը, ուստի նրանց ձայները որոշիչ են լինելու կայանալիք ընտրություններում»,- գրում է «Reuters»-ը։
Հատկանշական է, որ «Reuters»-ը նշում է, որ շրջանում սահմանափակ աջակցություն ունեցող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ձեռք է մեկնել Քըլըչդարօղլուի օրոք քրդերին և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP), մինչդեռ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ժամանակ մի քանի անգամ պնդել է, որ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և ընդդիմադիր դաշինքի միջև կապ կա՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։ «Reuters»-ն իր զեկույցում ներառել է նաև լրագրող Մեհմեթ Դալգըչի տեսակետը, ով նախկինում աջակցել է Էրդողանին, սակայն այժմ նրա վարած քաղաքականությունից դժգոհ է։
«Ես հիմա ասում եմ՝ փոփոխություններն անհրաժեշտ են Թուրքիային, երիտասարդները հույս չունեն, երիտասարդներն ապագա չունեն»,- ասել է նա:
Մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ ինքն ալևի քուրդ է, և իրենց փողոցի տների բնակիչները, որոնց տներն ավերվել են փետրվարյան երկրաշարժերից, չեն ստացել այնքան օգնություն, որքան հարակից փողոցների բնակիչները, ում տներն այդքան վնասներ չեն տեսել։ Նա այս ամենը բացատրել է իշխանությունների վարած պառակտիչ քաղաքականությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |