Քաղաքական12:50, 10 Մայիս 2023
Ադրբեջանցի վերլուծաբան. «Քըլըչդարօղլուն Զանգեզուրի հարցում աջակցում է Իրանին»
Թուրքական «Gazetepusula.net» լրատվամիջոցի վերլուծաբան Քենան Բիլիզն անդրադարձել է Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած «Մետաքսի ճանապարհի» ծրագրին:
Քըլըչդարօղլուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդն է ու այժմ ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված է իբրև նախագահի միասնական թեկնածու մայիսի 14-ին Թուքրիայում կայանալիք համապետական ընտրություններում։
Բիլիզը նախկինում եղել է Էրզրումի նահանգի Յակուտիյեի շրջանի ՏԻՄ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: Պարբերականում թուրքատառ ադրբեջաներեն հրապարակման մեջ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քըլըչդարօղլուի վերոնշյալ ճանապարհի քարտեզի գծագրման մեջ Ադրբեջանը չի եղել և այդ իսկ պատճառով այն որակել է «անհարգալից» քարտեզ:
Հոդվածի հեղինակը ներկայացրել է նաև Ադրբեջանում Քըլըչդարօղլուի խոսքերի ստացած արձագանքը:
Մասնավորապես ադրբեջանական «Musavat» թերթի հոդվածագիր Այգյուն Մուրաթհանլըն «Քըլըչդարօղլուն ինչու՞ չի սիրում Ադրբեջանը» հրապարակման մեջ քննադատել է թուրք ընդդիմադիր կուսկացապետին` նշելով, որ 75 տարվա կյանք ունեցող Մետաքսի ճանապարհի անվան տակ նա ի ցույց է դրել իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ.
«Ադրբեջան չկա, Բաքու չկա: Թուրանի ճանապարհը, որտեղ Ադրբեջան չկա, դավաճանություն է թուրքական աշխարհի հանդեպ»,- ընդգծել է Մուրաթհանլըն:
Ապա փորձելով բացատրել Քըլըչդարօղլուի քայլերը՝ ադրբեջանցի հոդվածագիրը գրել է. «32 տարի Իրանը գործում է թուրքական և մուսուլմանանական աշխարհներին, ինչպես նաև Ադրբեջանին թուլացնելու համար: Իրանը Հայաստանին ամեն կերպ աջակցում է, ադրբեջանական բանակի դեմ նրանք միասին են պատերազմում: Այսպիսով Քըլըչդարօղլուն մեկն է Իրանից, ով ընկել է երազանքների գիրկը և գծում է Թուրանի ճանապարհը»:
Ըստ Մուրաթհանլըի՝ թուրք քաղաքական գործիչը Թուրանի նման քարտեզ ցույց տալով բացահայտ ասել է, որ նախագահ դառնալու դեպքում աջակցելու է Իրանին Զանգեզուրի հարցում:
Իսկ հոդվածի վերջում վերլուծաբանը վստահություն է հայտնել առ այն, որ մայիսի 14-ին «ԺՀԿ» առաջնորդին թուրք ազգը կտապալի՝ ազգին որակելով «Թուրանի պահապաններ»:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն «Ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի, սա թյուրքի ճանապարհն է» վերնագրով Twitter-ում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծ, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։
Ծրագրի համաձայն ճանապարհը չի անցնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» և շրջանցելու է Ադրբեջանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |