Հարցազրույց14:46, 12 Մայիս 2023
Ըստ հայ և թուրք գիտնականների՝ Թուրքիայում հետընտրական ապակայունացում չի սպասվում
Թուրքիայում ծանր ընտրություններ են սպասվում, այդուհանդերձ թե՛ գործող նախագահ Թայիփ Էրդողանը, թե՛ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն պարտության դեպքում երկիրը չեն տանի ապակայունացման։ Ermenihaber.am-ի՝ «2023 Մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Յուտայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Հաքան Յավուզը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ, պրոֆ․ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Էրդողանը կընդունի ընտրության արդյունքները պարտության դեպքում, իսկ եթե ոչ, ապա ինչպիսի զարգացումների պետք է սպասել ընտրություններից հետո։
«Թուրքիայում Ստամբուլի ընտրություններն Էրդողանն առարկեց և չեղարկեց՝ օգտագործելով Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (ԲԸՀ)։ Այժմ ԲԸՀ անդամները բոլորն Էրդողանի մարդիկ են։ Եթե տարբերությունը 1-3 միավոր լինի, Էրդողանը դա կուլ կտա, կգողանա։ Ի՞նչ արձագանք կտա դրան ընդդիմությունը․ Քըլըչդարօղլուն, անկեղծ ասած, այնպիսի մարդ չէ, որ ազգին փողոց դուրս կհանի, շատ բարեկիրթ մարդ է։ Իմ կարծիքով՝ բարոյական բարձր արժեքներ ունեցող մեկը։ Նա բախումներ այդքան էլ չսիրող մարդ է, տարբեր ճանապարհներ կարող է փորձել, ժամանակին նա «Արդարության երթ» է կատարել Անկարայից-Ստամբուլ, նրան նաև այդ պատճառով Գանդի-Քեմալ էլ են անվանում»,-նշել է քաղաքագետ Յավուզը։
Ըստ թուրք պրոֆեսորի՝ Թուրքիայի հասարակությունը սիրում է իշխանություն, հավաքվում է իշխանության դրոշի տակ։ Շատ հեշտ ընտրություն չի սպասվում, տեղային բախումներ կարող են լինել, սակայն դրանք շատ մեծ տարածում չեն գտնի։
Յավուզի խոսքով՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն առողջական խնդիրներ ունի՝ երեք հիվանդություն․ Մեկը՝ էպիլեպսիան է, երկրորդը՝ դիաբետը և երրորդը՝ քաղցկեղը։ Այդ պատճառով, նրա դիտարկմամբ, Էրդողանի շուրջ հավաքված մարդիկ, կառույցնեը կարող են երկար չմնալ նրա կողքին։
Անդրադառնալով որպես քաղաքական գործիչ ընդդիմության գլխավոր թեկնածու Քըլըչդարօղլուի խառնվածքին՝ քաղաքագետն ընդգծել է․ «Քըլըչդարօղլուի քաղաքականության մեջ ազգայինից ավելի շատ պետականության գաղափարն է գերակշռում։ Քըլըչդարօղլուի ամենասիրած գիրքը Շևքեթ Սուրեյա Այդեմիրի «Ջուրը փնտրող մարդը» գիրքն է։ Սա շատ հետաքրքիր է, քանի որ Այդեմիրը եղել է պանթուրքիստ, հետո՝ սոցիալիստ-կոմունիստ, հետո որոշում է կայացրել լինել քեմալական։ Քըլըչդարօղլուի վրա մեծ ազդեցություն թողած երրորդ գիրքը՝ Յաշար Քեմալի «Ցախ Մեմեդը» գիրքն է։ Այսինքն այս երկու գրքերը կարևոր են նրա մտածողությունը հասկանալու համար։ Նա բյուրոկրատ է, հասկանում է, թե ինչ է պետությունը»։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ, պրոֆ․ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ արտաքին ուժերից ոչ մեկը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը շահագրգռված չեն, որ Թուրքիայում լինի անկայունություն։
«Ծանր ընտրություններ են սպասվում, սակայն Թուրքիան կկարողանա խուսափել բախումներից։ Եթե ընտրություններում պարտվի Քեմալ Քըլըչդարօղլուն, ապա կարծում եմ, որ չի գնա այնպիսի գործողությունների, որ կարող են վտանգել Թուրքիայի ապագան։ Էրդողանը, իմ պատկերացմամբ, փոքր-ինչ այլ՝ առավել արկածախնդիր կերպար է, պարտության դեպքում կփորձի քայլեր ձեռնարկել՝ վիճարկելու պարտությունը և դա հաղթանակի վերածելու։ Անյուամենայնիվ չեմ կարծում, որ նա երկիրը կտանի դեպի ապակայունացում»,-ընդգծեց պրոֆեսորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |