Քաղաքական20:08, 13 Մայիս 2023
Պոլսահայ գործիչ. «Հակված եմ կարծելու, որ Քըլըչդարօղլուն 50%-ից ավել ձայն կհավաքի»

Ermenihaber.am-ի կողմից կազմակերպված «2023 մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպության համահիմնադիր, հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն ներկայացրել է Թուրքիայում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ երկրում բավականին լուրջ տնտեսական ճգնաժամ է։
«Ես, որպես մեկը, ով բնակվում է այստեղ, պիտի ասեմ, որ ամեն օր դա շատ հստակ զգում ենք»,- փաստում է Էրզրումլուօղլուն՝ շեշտելով, որ Թուրքիայում թանկացումներն ամենօրյա կտրվածքով են, ինչի արդյունքում էլ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել և մեծամասնության համար իսկապես դժվար կացություն է: Միջին խավը վերանում է:
Ընդգծելով Թուրքիայում առկա բազմաթիվ խնդիրներիը՝ Էրզրումլուօղլուն առանձնացրել է նաև ժողովրդավարությանն առնչվող խնդիրներ, որոնք հիմնականում կարևոր են ազգային փոքրամասնությունների համար.
«Ահա, պատրիարքի ընտրություններում ականատես եղանք: Հավատքի ազատությունը խաթարվեց, ընտրություններին միջամտություն եղավ»:
Էրզրումլուօղլուն հույս է հայտնել, որ այդ խնդիրները կլուծվեն երբ իշախնությունները փոխվեն և նշել իր տեսակետը, ըստ որի՝ այն կարող է իրականություն դառնալ, եթե Թուրքիայի գլլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթի նախագահական ընտրություններում։
«Թեև Քըլըչդարօղլուի կուսակցության և ընդդիմության կազմում ևս կան ազգայնականներ, բայց հնարավոր է որոշակի մեղմ քաղաքականություն լինի: Գուցե ավելի խաղաղ ժամանակաշրջան լինի: Հույս ունեմ, որ թեկուզ մասամբ, բայց կարող է լինել»:
Ermenihaber.am-ի թղթակցի «1-ին փուլում ընտրությունները կավատրվե՞ն, կամ ո՞վ կհաղթի» հարցին ի պատասխան՝ Էրզուրումլուօղլուն ասել է.
«Բավականին դժվար հարց է: Հետևում եմ սոցհարցումներին, սակայն իսկապես դժվար է կախնխատեսումներ անել այնտեղից, որտեղ ես եմ գտնվում: Ես չեմ կարող ասել, թե որքան ժողովրդավարական կլինեն ընտրությունները, կամ արդյոք միջամտույթուն կլինի թե ոչ, բայց հակված եմ կարծելու, որ Քըլըչդարօղլուն 50%-ից ավել ձայն կհավաքի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |