Քաղաքական13:36, 13 Մայիս 2023
Մայիսյան սոցհարցումներ․ Էրդողանը պարտվու՞մ է ընդդիմության թեկնածուին

Թուրքիայում մայիսի 14-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 4 թեկնածություն։ Մայիսի 11-ին, սակայն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ետ վերցրեց թեկնածությունը և պայքարում մնացին 3 թեկնածու․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։
Խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար պայքարելու են Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» [1] և Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» [2] դաշինքները։
Երրորդ ուժ դառնալու պայքար է մղելու ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը [3] , որը նախագահի թեկնածու չի առաջադրել և կոչ է արել աջակցել նախագահի թեկնածուներից Քըլըչդարօղլուին։
Թուրքիայում գործող հետազոտական 10 կենտրոնի (KONDA, ORC, YÖNEYLEM, AVRASYA, MAK, AREA, ALF, METROPOLL, GENAR, SAROS) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքն ունի 43,97% վարկանիշ, «Ազգ» դաշինքը՝ 39,55% վարկանիշ, «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 11,75% (ՏԵ՛Ս ԳՐԱՖԻԿ 1)։
Հետազոտական ևս թվով 12 կենտրոնի (SER-AR, ORC, MAK, AVRASYA, SAROS, ARTI BIR, KONDA, AREA, GENAR, OPTIMAR, ALF, ADA) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռ․ Էրդողանն ունի 46.15% վարկանիշ, «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Ք․ Քըլըչդարօղլուն՝ 48,83% վարկանիշ (ՏԵ՛Ս ԳՐԱՖԻԿ 2)։
Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50%+1 ձայն, ընտրության երկրորդ փուլ է կայանալու և մրցելու են ամենաբարձր ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները։
[1] «Ժողովուրդ» դաշինքի մեջ են մտնում «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Նոր բարօրություն» և «Մեծ միասնություն» կուսակցությունները: «Ազատ պայքար» կուսակցությունն աջակցություն է հայտնել Էրդողանի թեկնածությանը, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԱԶԿ ցուցակներով՝ առանց դաշինքին ֆորմալ անդամակցության։
[2] «Ազգ» դաշինքի մեջ են մտնում «Հանրապետական ժողովրդական», «Լավ», «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Երջանկություն», «Ապագա», «Ժողովրդավարական» կուսակցությունները։
[3] «Աշխատանք և ազատություն» դաշինքի մեջ են մտնում «Կանաչների և ձախ ապագա», (կարճ՝ «Կանաչ ձախ»), «Թուրքիայի աշխատավորական», «Աշխատանք» կուսակցությունները։ «Կանաչ Ձախ» կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը փակման վտանգի տակ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |