Քաղաքական15:25, 14 Մայիս 2023
Ընտրական բախումներ Թուրքիայում. կռվել են ընդդիմության և իշխանության աջակիցները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում մայիսի 14-ին՝ ժամը 08։00-ին, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
Սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում է ծեծկռտուք։
Mersin/Yenişehir Türk Telekom İlkokulu'nda iki karşıt partili sıra kavgasından dolayı kavga etti. Kavgayı polis ayırdı. pic.twitter.com/1mltGcpxpH
— Solcu Gazete (@solcugazete) May 14, 2023
Խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել, օրինակ, Ստամբուլ քաղաքի Բահչելիեվլեր շրջանի ընտրատեղամասերից մեկում։
Bahçelievler Kocasinan Lisesi'nde henüz bilinmeyen bir sebepten dolayı kavga çıktığı belirtiliyor. pic.twitter.com/KCZRy6STY0
— Solcu Gazete (@solcugazete) May 14, 2023
Haber Global-ի փոխանցմամբ՝ փայտերով և քարերով կռիվ է տեղի ունեցել Շանլըուրֆայում տարբեր թեկնածուների քվեարկած երկու աշիրեթների միջև։
Şanlıurfa'da ilk seçim kavgası çıktı pic.twitter.com/fyiUB8YTbI
— Politic Türk (@politicturk) May 14, 2023
Քվեարկության գործընթացն աչքի է ընկնում մի շարք ուշագրավ դեպքերով ևս։ Թուրքիայի պետական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ 3 անձ տարբեր ընտրատեղամասերում սրտի կաթված է ստացել։ Նրանք ավելի ուշ մահացել են հիվանդանոցում։
Ընտրություններն աչքի են ընկնում նաև մասնակցության ակտիվությամբ։
Ընտրատեղամասեր քվեարկություն կատարելու են գնում նաև հիվանդներն ու տարեցները։ Այսպես, Շանլըուրֆայի Սիվերեք շրջանի ընտրատեղամաս քվեարկության է եկել թթվածնի անբավարարություն ունեցող տարեց կին։
Մեկ այլ տարեց կնոջ էլ չի թույլտարվել մասնակցել ընտրություններին, քանի որ ընտրատեղամաս է ներկայացել թիկնոցով, որին պատկերված է եղել Էրդողանի նկարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |