Հասարակական14:13, 14 Մայիս 2023
Թուրքիայում կրկին արգելափակվել է ազատ խոսքի արտահայտման հարթակներից մեկը՝ Ekşi Sözlük-ը

Թուրիայում գործող Ekşi Sözlük առցանց բառարանը, որը յուրահատուկ հարթակ է ազատ մտքեր արտահայտելու համար, մայիսի 14-ի Թուրքիայի համապետական ընտրություններից 1 օր առաջ կրկին արգելափակվել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Խոսքի ազատության ասոցացիան (İfade Özgürlüğü Derneği), որը հետևում է Թուրքիայում արգելափակված կայքերին, նորություններին և սոցիալական մեդիայի բովանդակությանը։
Խոսքի ազատության ասոցացիայի հրապարակման մեջ մասնավորապես նշվել է, որ Ekşi Sözlük-ի նոր դոմենը` eksisozluk2023.com, Անկարայի 6-րդ քրեական դատարանի որոշմամբ կրկին արգելափակվել է։
Հիշեցնենք, որ ավելի քան 400 հազար բաժանորդ ունեցող Ekşi Sözlük անունով հայտնի առցանց հարթակի հիմնական դոմենը փակվել էր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին՝ փետրվարի 21-ին՝ «ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության» հիմնավորմամբ։
Բառարանի արգելափակումը քննադատել էին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Ք․Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Է․ Իմամօղլուն և այլ ընդդիմադիր գործիչներ։ «Ամենակրիտիկական ժամերին փակեցին Twitter-ը, չկարողացա լսել օգնության կոչերը։ Հիմա էլ կտրեցին բառարանի ձայնը»,-գրել էր Քըլըչդարօղլուն՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը հորդորելով ձեռքերը հեռու տանել Ekşi Sözlük-ից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |