Քաղաքական17:25, 14 Մայիս 2023
Ընտրություններն անցկացվել են լուրջ խախտումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայում շարունակվող համապետական ընտրություններում մի շարք ընտրախախտումներ են գրանցվել։ Ընտրախախտումների դեպքերի մասին տեղեկությունները տարածվել են սոցցանցերում և նաև թուրքական մամուլում։
Ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բուրաք Էրբայը թուրքական Tele1-ին հայտնել է, որ Էրզրում նահանգի Փալանդոքեն շրջանում տեղակայված ընտրատեղամասում մի անձ ընտրատեղամասի ղեկավարի և ժանդարմերիայի ներկայացուցչի հետ է մտել քվեարկության։
«Ընտրատեղամասի խորհրդի նախագահը ստեղծել է մի միջավայր, որի շնորհիվ քվեարկության խցիկի ետևում մարդկանց ամբոխի մեջ բազմակի (մեկ անձը քվեարկում է մի քանի անգամ-խմբ․) քվեարկություն է անցկացվում։ Անձը, ում փոխարեն քվեարկել են, եղել է գրել կարդալ չիմացող մեկը։ Մենք գնացինք այդ շրջան և բողոքարկեցինք»,- ասել է Էրբայը։
ԺՀԿ անդամ Օղուզ Քան Սալըջըն էլ հաստատել է, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Շանլըուրֆա նահանգի Հարրան շրջանի ընտրատեղամասում խմբային քվեարկություն է տեղի ունեցել (ընտրողները քվեաթերթիկները չեն լրացրել դրա համար նախատեսված խցիկներում-խմբ․)։ Ավելի վաղ թուրքական մամուլում նման քվեարկության մասին փաստող տեսանյութ էր տարածվել։
Sosyal medyaya yansıyan bu görüntüler Şanlıurfa Harran ilçesi, Minare köyünde çekilmiştir. Önce sandık kurulu üyelerimiz darp edilmiş sonra bu görüntüler ortaya çıkmıştır. Yetkili avukat arkadaşlarımız ilgili köye yönlendirilmiş ve İlçe Seçim Kuruluna itiraz edilmiştir.
— Oğuz Kaan Salıcı (@oguzksalici) May 14, 2023
Bu arada… pic.twitter.com/Yh1lyJjvqq
Իսկ «Կանաչ Ձախ» կուսակցության Բուրսայի պատգամավորի թեկնածու Ջահիթ Քըրքազաքի հաղորդմամբ՝ Օսմանգազիի ընտրատեղամասերից մեկում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչները կրծքանշաններով շրջում են դպրոցում, ինչպես նաև մոտենում ընտրական խորհրդի նախագահին և միջամտում նրա գործունեությանը։
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքի Ռագըփ Ուզումջու նախակրթարանում ԱԶԿ-ի ներկայացուցիչները կուսակցության լոգոյով մատիտներ են բաժանել երեխաներին։
Նշենք նաև, որ Թուրքիայի փաստաբանների միությունը ընտրախախտումների կանխման նպատակով մայիսի 14-ին իրավական աջակցություն տրամադրող անվտանգության կենտրոն է հիմնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |