Քաղաքական09:46, 14 Մայիս 2023
Առավոտյան ժամը 08.00-ին մեկնարկել են Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները

Թուրքիայում մայիսի 14-ին՝ առավոտյան ժամը 08.00-ին, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Քվեարկության գործընթացն ավարտվելու է ժամը 17։00-ին։
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 60 միլիոն 697 հազար 843 ընտրող։ Առաջին անգամ քվեարկության է գնալու 4 միլիոն 904 հազար 672 ընտրող։ Դատապարտյալ ընտրողների թիվը 53 հազար 172 է։
Նախագահի պաշտոնի համար առաջադրված է 3 թեկնածություն. Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։ Մայիսի 11-ին նախագահի չորրորդ թեկնածուն՝ «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ետ է վերցրել թեկնածությունը, սակայն նրա անունը շարունակելու է լինել քվեաթերթիկում։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 24 քաղաքական կուսակցություն և 151 անկախ թեկնածու։
Նշված քաղաքական կուսակցությունների մի մասն ընտրություններին մասնակցում են 5 առանձին դաշինքով՝ «Ժողովուրդ», «Ազգ», «Նախնի», «Աշխատանք և ազատություն», «Սոցիալիստական ուժ միություն»։
«Ժողովուրդ» դաշինքի մեջ են մտնում «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Նոր բարօրություն» և «Մեծ միասնություն» կուսակցությունները:
«Ազգ» դաշինքի մեջ են մտնում «Հանրապետական ժողովրդական», «Լավ», «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Երջանկություն», «Ապագա», «Ժողովրդավարական» կուսակցությունները։
«Աշխատանք և ազատություն» դաշինքի մեջ են մտնում «Կանաչների և ձախ ապագա», (կարճ՝ «Կանաչ ձախ»), «Թուրքիայի աշխատավորական», «Աշխատանք» կուսակցությունները։ «Կանաչ Ձախ» կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը փակման վտանգի տակ է։
Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50%+1 ձայն, ընտրության երկրորդ փուլ է կայանալու և մրցելու են ամենաբարձր ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |