Հասարակական12:37, 15 Մայիս 2023
Գերմանիայի հյուպատոսարանն իր քաղաքացիներին հորդորել է չշրջել Ստամբուլում

Մինչ մայիսի 14-ին Թուրքիայի Հանրապետությունում ընթանում են 13-րդ նախագահական և 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիս) ընտրությունները, թուրքական աղբյուրները սկանդալային են համարել Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության տարածած հայտարարությունը:
Գերմանիայի քաղաքացիներին որպես զգուշացում տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. «Դիտարկելով ընտրությունների արդյունքների անորոշությունն ու հնարավոր արձագանքը թեկնածուների գրանցած արդյունքներին, չի կարելի անտեսել այն, որ ընտրատեղամասերի փակվելուն հաջորդող ժամերին կարող են լինել անկարգություններ: Հորդորում ենք երեկոյան չշրջել քաղաքում»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ի առավոտյան ժամերին արդեն սոցցանցերում տեղ էին գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում էր ծեծկռտուք։
Խոշոր ծեծկռտուք էր տեղի ունեցել, օրինակ, Ստամբուլ քաղաքի Բահչելիեվլեր շրջանի ընտրատեղամասերից մեկում, իսկ փայտերով և քարերով կռիվ՝ Շանլըուրֆայում տարբեր թեկնածուների քվեարկած երկու աշիրեթների միջև։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |