Քաղաքական16:58, 15 Մայիս 2023
Թուրքիայում կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. պաշտոնական
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները պաշտոնապես հայտնել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել է ստանալ 50%+1 քվե։ Ուստի նախագահական ընտրությունները տեղափոխվում են 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։
Այսպիսով 2-րդ փուլին կմասնակցեն նախագահական ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած առաջին 2 թեկնածուները, տվյալ դեպքում իշխող ուժի «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը (49.50%) և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն (44.89%):
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացան նախագահական 13-րդ և խորհրդարանական 28-րդ ընտրությունները։ Արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կկազմի «Ժողովուրդ» դաշինքը (49.46%)։
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը եղել է 60.774.565 մարդ: Ընտրություններին մանակցել են 53.993.355-ը, իսկ վավեր ձայները կազմել են 52.973.392: Մասնակցության տոկոսը կազմել է 88.84:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |