Քաղաքական12:38, 15 Մայիս 2023
Թուրքիայում հավանաբար կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ

Թուրքիայում անցկացված նախագահական և 28-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում բացվել է քվեատուփերի 99.3 տոկոսը։
Ըստ Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Եների՝ ժամը 09:45-ի դրությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 49.40 տոկոսով առաջին տեղում է, իսկ ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է քվեների 44.96%-ը։ «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանն էլ ստացել է ձայների 5.20 տոկոսը։
Իշխող ուժի «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը հավաքել է 49.37 տոկոս, ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը՝ 35.12 տոկոս, «Աշխատանք և ազատության դաշինքը»՝ 10.52 տոկոս:
Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան Անկարայում պատշգամբից ելույթ է ունեցել՝ դիմելով իր կողմնակիցներին:
«Չնայած ստույգ արդյունքները դեռևս պարզ չեն, բայց մենք մեծ առավելությամբ առաջատար ենք»,- ասել է նա։ Նաև նշել է, որ սա Թուրքիայի պատմության մեջ մասնակցության ամենաբարձր ցուցանիշով ընտրություններից մեկն է:
Իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններից հետո հայտարարություն է արել. «Այս պահին տվյալները շարունակում են թարմացվել։ Եթե մեր ազգն ասի «երկրորդ փուլ», մենք անվարան կընդունենք դա։ Այս ընտրություններում մենք անպայման հաղթելու ենք, 2-րդ փուլում բոլորը դա կտեսնեն»։
Այս ընտրություններում ստացած քվեների քանակով անակնկալներից մեկը համարվող նախագահի թեկանծու Սինան Օղանն իրենց համար հաջողված է համարում այս ընտրությունները: Սինանը դեռ մայիսի 14-ի գիշերը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ավելի շատ հավանական համարելով երկրորդ փուլի անցկացումը: Նա նշել էր, որ 2-րդ փուլում թեկնածուներից որևէ մեկին աջակցելու որոշում դեռ չունի։
Վերջնական արդյունքները պարզ լինելուց հետո կհայտարարվի ընտրությունների 2-րդ փուլի անցկացման մասին: Այն նախատեսվում է, որ տեղի կունենա մայիսի 28-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |