Տնտեսական15:46, 16 Մայիս 2023
Բրիտանացի տնտեսագետը կոչ է արել Թուրքիայի բորսայում գնալ սպեկուլյացիաների

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տարբեր երկրներում կան շրջանակներ, որոնք տնտեսական օպերացիա են սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:
Բրիտանացի տնտեսագետ Տիմատի Աշի հայտարարությունը, որով Լոնդոնում բնակվող ներդրողներին կոչ է արվել Թուրքական բորսայում գնալ սպեկուլյացիաների, թուրքական աղբյուրի կողմից որակվել է որպես Էրդողանի դեմ սկսված տնտեսական օպերացիայի մի մաս:
Աշը, նպատակ ունենալով ազդելու Թուրքիայում 2-րդ փուլ տեղափոխված ընտրությունների հետագա ընթացքի վրա, նշել է. «Գնեք Ստամբուլի բորսայում ունեցած ձեր բաժնետոմսերը, թող ժողովրդին պատի այն զգացումը, որ տնտեսությունը հետընթաց է ապրում և թող իրենց քվեն փոխեն»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացել էին նախագահական 13-րդ և խորհրդարանական 28-րդ ընտրությունները։
Իսկ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները պաշտոնապես հայտնել էր, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ 50%+1 քվե։ Ուստի նախագահական ընտրությունները տեղափոխվեցին 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |