Քաղաքական08:14, 17 Մայիս 2023
Հունաստանի արտգործնախարար. «Մենք Թուրքիայի հետ պատերազմի շեմին ենք»
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենիդասը մայիսի 21-ին Հունաստանում անցկացվելիք ընտրություններին ընդառաջ խոսել է իր կարիերայում տեղի ունեցած որոշ դեպքերի մասին:
Նա մանրամասներ է ներկայացրել 2021-ի ապրիլի 15-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ ունեցած հանդիպումից:
Հանդիպման օրակարգում եղել են Արևելյան Միջերկրականին, ազգային փոքրամասնությունների իրավունքներին, Էգեյան ծովի մայրցամաքային շելֆերին, կղզիների սպառազինությանը և ներգաղթյալներին առնչվող հարցեր:
Դենդիասի խոսքով՝ հանդիպման ժամանակ իր և Չավուշօղլուի միջև բանավեճ է եղել, իսկ դրան հաջորդած ընթրիքի մթնոլորտը՝ ահավոր։ Ու շուրջ 20 րոպե սառույցի պես քարացած ներկաներից և ոչ մեկը չի խոսել:
Նշենք, որ հիշյալ հանդիպման մանրամասներից բացի նույն աղբյուրի հաղորդմամբ՝ youtube-ում տեղադրված տեսանյութում Հունաստանի արտգործնախարարն ասել է. «Մենք Թուրքիայի հետ պատերազմի շեմին ենք: Եվ սա կատակ չէ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |