Քաղաքական16:26, 18 Մայիս 2023
Սարըգյուլ. «Կարծում եմ Օղանը կաջակցի Քըլլըչդարօղլուին»
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ և «Ազգ» դաշինիքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 19-ին հանդիպելու է «Նախնի» դաշինքի միասնական թեկնածու Սինան Օղանի հետ:
Ավելի վաղ Օղանը նշել էր, որ մայիսի 19-ին պետք է հայտարարի այն նախագահի թեկնածուի անունը, ում աջակցելու է մայիսի 28-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլում:
Սինան Oղանի հնարավոր նախընտրության մասին խոսել է «Թուրքիայի վերափոխման» կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Սարըգյուլը:
Սարըգյուլի համոզմունք է հայտնել, որ մեծ հավանականությամբ Օղանը կաջակցի Քըլըչդարօղլուին:
«Մեծապես հակված եմ այն մտքին, որ Օղանը կաջակցի Քըլըչդարօղլուին: Որոշ հարցրերում նրա ու Քըլըչդարօղլուի հայացքները տարբերվում են, բայց ընդհանուր դիտարկելու պարագայում Քըլըչդարօղլուի և Սինանի տեակետները նմանվում են՝ Աթաթուրքի ազգայանականության, ալփարսլանների, ֆաթիհսուլթանմեհմեդների հարցում և հատկապես տնտեսության բարելավման, տնտեսության ազգայանականացման, մեր պետության կառավարման մեջ ունեցած ներդրման հարցում»,-ասել է թուրք քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ազգայնական «Նախնի» դաշինքի միասնական թեկնածու Սինան Օղանը հավաքել էր քվեների 5.17%-ը, իշխանական «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր քվեների 49.52%-ը, իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը:
Այսպիսով, մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների 2-րդ փուլում Սինան Օղանի կողմնակիցների քվեները որոշիչ դեր կարող են ունենալ նախագահի ընտրության հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |