Քաղաքական15:51, 18 Մայիս 2023
Սինան Օղան․ «Երբ կարող եմ փոխնախագահ լինել, ինչո՞ւ նախարար լինեմ»
Թուրքիայի «Նախնի» դաշինքի նախագահի թեկնածու Սինան Օղանը The New York Times-ին հարցազրույց է տվել։ Նախագահական ընտրություններում երրորդ հորիզոնականն զբաղեցրած Օղանը նշել է, որ երկրորդ փուլում իրեն ձայն տված մարդկանց 70%-ը կքվեարկի այն թեկնածուի օգտին, որին ինքը կաջակցի։ Դեռևս հայտնի չէ, սակայն, թե ում է նա աջակցելու։
Օղանը նշել է, որ վերջին 3-4 օրերն անց է կացրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով, խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Հարցազրույցում նա նաև ասել է, որ որևէ կողմի սատարելու դիմաց պաշտոն է ցանկանալու։
«Երբ կարող եմ փոխնախագահ լինել, ինչո՞ւ նախարար լինեմ»,-ընդգծել է նա։
Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև համեմատական անցկացնելիս Օղանն ասել է, որ հիացած է Էրդողանի աշխատասիրությամբ /նկատի ունենալով նախընտրական քարոզարշավը-խմբ․/, սակայն որոշումներ կայացնելիս նա բավարար չափով չի խորհրդակցում իր խորհրդականների հետ, իսկ Քըլըչդարօղլուն Էրդողանի չափ աշխատասեր չէ, բայց, ի տարբերություն նրա, հաշվի է առնում մյուսների կարծիքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |