Քաղաքական11:08, 22 Մայիս 2023
Թուրք քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ Սինան Օղանը կաջակցի Էրդողանին
Քաղաքական մեկնաբան Ֆերհաթ Մուրադը թուրքական «TV100»-ին տված հարցազրույցում անդրադարել է Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին:
Մուրադը հայտարարել է, որ «Ata» դաշինքի առաջնորդ Սինան Օղանը միանալու է ընդդիմադիր «Ժողովուրդ» դաշինքի առաջնորդ, Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Հարգարժան Սինան Օղանը կհայտարարի որ աջակցելու է «Ժողովուրդ» դաշինքին: Մեծ հավանականությամբ, եթե թեկուզ վաղը չհայտարարի, ապա կհայտարարի հաջորդ օրը: Հայտարարելու է, որ իր տեսակետները հակված են «Ժողովուրդ» դաշինքի տեսակետներին»,- ենթադրել է քաղաքական մեկնաբանը:
Մուրադը նաև ընդգծել է, որ ոչ մի սակարկություն չի կարող լինել փոխնախագահի կամ ինչ-որ նախարարի պաշտոնի հարցում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանը մայիսի 18-ին The New York Times-ին տված հարցազրույցում նշել էր, որ երկրորդ փուլում իրեն ձայն տված մարդկանց 70%-ը կքվեարկի այն թեկնածուի օգտին, որին ինքը կաջակցի:
Իսկ թեկնածուի ընտրությանն անդրադառնալով, ասել էր. «Երբ կարող եմ փոխնախագահ լինել, ինչո՞ւ նախարար լինեմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |