Քաղաքական13:18, 22 Մայիս 2023
Սիրիայի ԱԳՆ. «Թուրք-սիրիական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ թուրքական զորքը Սիրիայի տարածքում է»

Սիրիայի արտգործնախարար (ԱԳ) Ֆայսալ Միքդադն անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերություններին:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Միքդատը անհնարին է համարել երկրների հարաբերությունների կարգավորումն այն պարագայում, երբ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում:
Իսկ երկու պետությունների ղեկավարների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպման մասին խոսելիս՝ շեշտել է. «Ասադի և Էրդողանի հանդիպումը հնարավոր է այն դեպքում, երբ թուրքական զինուժը դուրս կբերվի Սիրիայից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2023-ի մայիսին, երբ Ասադը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդժամ ևս առաջ էր քաշել վերոհիշյալ տեսակետը՝ նշելով, որ այն հանդիսանում է միակ ճանապարհը, որը հնարավոր կդարձնի իր և Էրդողանի հանդիպումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |