Քաղաքական18:29, 23 Մայիս 2023
Քեմալ Քըլըչդարօղլու․ «Դու ինձ սիրես, թե չսիրես, բայց որոշումդ տնտեսության համար կայացրու»
Թուրքիայում քեմալական և գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հանդիսանում է նաև «Ազգ» դաշինքի միանական թեկնածուն, մայիսի 23-ին կոչով դիմել է ընտրողներին։
Twitter-ի գրառման մեջ Քըլըչդարօղլուն ընտրողներին հռետորական հարց է տվել՝ արդյոք իրենք կփրկեն տնտեսական ճգնաժամ ապրող Թուրքիան, թե անդունդը կգլորեն։ Ուստի պահանջել է, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, մասնակցեն քվեարկությանը։
Իսկ գրառմանը կից տեսանյութում ասել է հետևյալը․ «Դու ինձ սիրես, թե չսիրես, ես դա ընդունում եմ, բայց որոշումդ տնտեսության համար կայացրու։ Սրանց գալու դեպքում 1 դոլարին համարժեք լիրան 30-ի կհասնի։ Մի՛ մոռացիր, այդ ձայնը ինձ չէ, այլ ինքդ քեզ համար տու՛ր։ Այն մարդը, ով սիրում է իր հայրենիքը, թո՛ղ գնա քվեարկության»։
Հիշեցնենք, որ Twitter-ում ավելի վաղ կատարած մեկ այլ գրառմամբ՝ Քըլըչդարօղլուն մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-ր փուլին մասնակցելու կոչով դիմել էր շուրջ 8 մլն թուրք ընտրողի, ովքեր չէին քվեարկել ընտրությունների 1-ին փուլում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |