Քաղաքական10:36, 23 Մայիս 2023
Չավուշղօլու. «Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակում կհայտնաբերի հանցագործներին»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Նյու Յորքում «Թուրքիայի տան» վրա կատարված հարձակմանը:
Նա դեպքը որակել է որպես բացահայտ հարձակում այն շենքի վրա, որտեղ գործում է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը՝ շեշտելով, որ այս օրերին այնտեղ անցկացվում է նաև ԱՄՆ-ում գտնվող թուրք քաղաքացիների քվեարկությունը:
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակում կհայտնաբերի հանցագործներին և որպես ընդունող պետություն կապահովի մեր դիվանագիտական ներկայացուցչությունների անհրաժեշտ անվտանգությունը», - գրել է Չավուշօղլուն Twitter-ում:
Նշենք, որ մայիսի 22-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել «Թուրքիայի տան» վրա, որի հետևանքով վնասվել էին շենքի առաջին հարկի պատուհանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |