Քաղաքական12:36, 24 Մայիս 2023
Ըստ կուլիսային լուրերի՝ «Նախնի» դաշինքը պառակտվում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև
Թուրքական մեդիայում լայն տարածում են գտել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) առաջնորդ Ումիթ Օզդաղի միջև քննարկվող համաձայնագրի մասին պնդումները:
Ըստ այդմ՝ կուսակցության առաջնորդները մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ 7 կետից բաղկացած համաձայնագիր են նախապատրաստում:
Շրջանառվող կուլիսային տեղեկությունների համաձայն՝ այս կետերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հանգեցնեն «Հաղթանակ» կուսակցության աջակցութանը՝ Քըլըչդարօղլուին, որը նաև հանդիսանում է «Նախնի» դաշինքի անդամ։ Այդ դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն Սինան Օղանն է, որը, սակայն, 2-րդ փուլում աջակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Խնդրո առարկա համաձայնագիրը նախատեսվում է վերջնական տեսքի բերել մայիսի 24-ին երկու առաջնորդների միջև տեղի ունենալիք հանդիպման ընթացքում, որին պետք է հաջորդի համատեղ մամլո ասուլիսը:
Նշենք նաև, որ ընդդիմադիր «Sözcu» պարբերականի լրագրող Իսմայիլ Սայըլմազը «Օզդաղի պայմանները կընդունվե՞ն» խորագրով քննարկմանը ներկայացրել է վերոհիշյալ 7 կետերը:
1. Սահմանադրության առաջին 4 կետերը փոփոխության չեն ենթարկվելու։
2. Սահմանադրության 66-րդ կետրը նույնապես պահպանվելու է
3. Պահվելու է կապը 1924-ի սահմանադրության հետ
4. Փախստականները 1 տարվա ընթացքում ուղարկվելու են (խոսքն իրենց հայրենիք հետ ուղարկելու մասին է-խմբ.)
5. Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար է իրականացվելու
6. Կաշառակերության դեմ արդյունավետ պայքար է իրականացվելու
7. Հասարակական գործիչներ նշանակելիս առաջնահերթություն է տրվելու անձի ունեցած վաստակին
Հիշեցնենք, որ քաղաքական գործիչները 7 կետանոց համաձայնագրի քննարկման նպատակով հանդիպել էին մայիսի 23-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |