Քաղաքական11:27, 25 Մայիս 2023
Ըստ Քըլըչդարօղլուի՝ Իրան-Հայաստան միասնությունը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը
Թուրքիայի քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և նախագահական ընրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 24-ին հյուրընկալվել է յութուբյան «BaBaLa TV»-ի՝ ազատ խոսափողի ձևաչափով հաղորդմանը:
Քըլըչդարօղլուն նշել է, որ ընտրվելու դեպքում պետական ավանդույթներին համապատասխան առաջին քայլը լինելու է այցը դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա Ադրբեջան:
ԺՀԿ առաջնորդը շեշտել է, որ ինչպես իր կուսակցության, այնպես էլ մնացած բոլոր կուսակցությունների և քաղաքական շրջանակների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ չի տարբերվում, ըստ նրա՝ Ադրբեջանի Բաքվի և Թուրքիայի Ստամբուլի միջև որևէ տարբերություն չկա:
«Ադբեջանի հետ մեր ունեցած բարեկամությունը, միասնությունը որևէ կուսակցության տեսանկյունից տարբեր չի կարող պատկերացվել, ո՛չ իմ, ո՛չ մյուս կուսակցությունների»։
Անդրադառնալով վերջերս իր իսկ կողմից առաջ քաշված Ադրբեջանը շրջանցող թյուրքական երթուղուն՝ տվել է հետևյալ պարզաբանումը. «Մեր հիմնական նպատակը, անշուշտ, Միջին Ասիան Թուրքիային և Եվրոպային միավորելն է։ Մեծացնել կենտրոնական Թուրքիայի նախագիծը և ստեղծել տնտեսական ենթակառուցվածք, որը շատ ավելի ամուր կապեր է ձևավորում Թուրքիայի և թյուրքական հանրապետությունների միջև»:
Իսկ «Զանգեզուրի միջանցքը» շրջանցելու, Ադրբեջանին վերոհիշհյալ ճանապարհով թուրքական աշխարհից դուրս թողնելու դժգոհություններին և պնդումններին ի պատասխան նա ասել է.
«Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից։ Իրանի և Հայաստանի միջև միասնությունը կարողանում է այս միջանցքի բացումը տեղափոխել փոքր-ինչ դժվար կետ։ Թուրքիան իր տարածաշրջանում շատ ավելի ուժեղ կլինի, եթե կարողանա համոզել, բացատրել, որ այս բացվելիք միջանցը և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Հայաստանին, և՛ թյուրքական պետություններին մեծ նպաստ է բերելու և այն տնտեսական արդյունքը, որ ստեղծվելու է, բոլոր երկրները կարողանալու են կիսել։ Ու մենք այդ միջանցքը պարտավոր ենք ընդարձակել և մեծացնել։ Այն, ինչ ցանկանում եմ ասել, սա է։ Թե չէ Ադրբեջանի դեմ և այլն (հեգնում է- խմբ.)․․․ վերցնում, ասում են՝ վա՜յ, ինչու սա այսպես չասացիր»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |