Քաղաքական15:47, 25 Մայիս 2023
Արևմտյան դիվանագետ․ Էրդողանն ու Պուտինը լիովին գործնական հարաբերությունների մեջ են
Ֆրանսիական «AFP» լրատվական գործակալությունը հրապարակել է «Ուկրաինա, Սիրիա, ՆԱՏՕ․ Ինչու՞ Կրեմլը կարիք ունի Էրդողանի հաղթանակի» վերնագրով մի հոդված, որում նշվում է, թե ինչու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Լրատվական գործակալությունը նշել է, որ այս կիրակի տեղի կայանալիք ընտրություններում Կրեմլը հույս ունի, որ կհաղթի երկիրը երկար տարիներ ղեկավարող Էրդողանը։
Արտաքին հարցերի մասնագետ և Կրեմլի հետ մերձիշխանական կապերով հայտնի Ֆյոդոր Լուկյանովը զրուցել է գործակալության հետ և նշել․ «Շահերում մի քանի հակասություններ կան, բայց երկու առաջնորդների միջև անձնական երկարատև հարաբերությունը շատ է օգնում։ Շատ տարբեր հարցերում առաջխաղացման ճանապարհ գտնում են»։
Հոդվածում ընդգծվում է, որ Էրդողանը Կրեմլի համար արդեն իսկ ծանոթ է, նրա աշխատելաոճը՝ հայտնի, իսկ Քըլըչդարօղլուն մեղադրվում է Մոսկվային ընտրություններում միջամտելու մեջ։
Արևմտյան դիվանագետներից մեկն էլ, զրուցելով գործակալության հետ, նշել է, որ Արևմուտքը, չնայած որոշ տարածաշրջաններում ունեցած հակառակ շահերի, Ռուսաստանին և Թուրքիային տեսնում է որպես վստահելի գործընկերներ միմյանց համար։
Մեկ այլ դիվանագետ էլ, ով չի ցանկացել իր անունը հայտնել, ասել է, որ Էրդողանն ու Պուտինը լիովին գործնական հարբերությունների մեջ են և նրանց մեջ որևէ մտերմություն, ընկերություն չկա:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամում Թուրքիայի՝ Արևմուտքի պատճամիջոցներին չմիանալուն՝ հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիային տեսնում է որպես այլընտրանք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |