Քաղաքական17:37, 25 Մայիս 2023
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանն՝ Ալիևին. «Մի միջամտեք Թուրքիայի ընտրություններին»

Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգի նախագահ Ալի Քեմալ Այազին։ Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Ադիլ Ալիևն Այազի հետ հանդիպման ժամանակ ասել է․
«Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը ամենաբարձր մակարդակի վրա է։ Հարգարժան նախագահ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս եղբայրությունը հասցրել են ամենաբարձր մակարդակին։ Այս եղբայրությունն ավելի առաջ է գնալու։ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանում կայունության էլեմենտ ունեցող ուժեղ պետություններ են։ Թուրք ազգի և պետության նախագահ Էրդողանի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերված օգնությունը հնարավո՞ր է մոռանալ»։
Իսկ պատվիրակությունում ներառված պատգամավորներից մեկն էլ նշել է․ «Չստացվի, թե խառնվում ենք ձեր ներքին գործերին, բայց ադրբեջանցիները շատ են սիրում Էրդողանին»։
Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Ադիլ Ալիևի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ադրբեջանցիներով բնակեցված Մելեկլի շրջանի բնակիչների հետ։
Նախկին «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Ալի Օզգյունդյուզին այս հանգամանքը վրդովեցրել է։ Նա ընդգծել է․ «Ջան Ադրբեջանի միջամտությունը Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին և մեկ կողմին քաղաքական մրցակցության մեջ սատարելը չի բխում Ադրբեջանի շահերից։
Անկախ նրանից, թե ով է ղեկավարում Թուրքիայի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակվեն։ Այս հարաբերությունները չեն սկսվել ԱԶԿ-ի կառավարությունից և չեն ավարտվելու ԱԶԿ-ի հեռանալով»։
Իր հերթին Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) անդամ, Բոլու քաղաքի քաղաքապետ Թանժու Օզջանը գրառում է կատարել Twitter-ում, որում պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չմիջամտել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին:
«Դիմում եմ Ադրբեջանի նախագահին. հարգելի նախագահ խնդրում եմ մի միջամտեք Թուրքիայի ընտրություններին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ հարցերում այլ կերպ է մտածում: Ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ, որոնց, կարծում եմ դուք գիտեք, «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին քաղաքական աշխատանք են կատարում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |