Քաղաքական16:03, 25 Մայիս 2023
Հուլուսի Աքար. «Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները չեն դադարելու»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ելույթ է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Կայսերի քաղաքում «Երիտասարդության տոնի» շրջանակներում կազմակերպված միջոցառմանը և սպառնացել Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Աքարը խոսելով Իրաքում և Սիրիայում քրդական ուժերի տարվող պայքարի մասին՝ նշել է, որ դրանք շարունակվելու են:
«Ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները չեն դադարելու: Այս պայքարը շարունակվելու է մինչև ամենավերջին (այսպես կոչված) ահաբեկչի վնասազերծումը»,- ասել է թուրք պաշտոնյան:
Իսկ վերջում միջոցառմանը մասնակից երիտասարդներին հարցրել է, թե արդյո՞ք բոլորը գնալու են ընտրության և արդյո՞ք կրկին ընտրելու են իրենց նախագահին (նկատի ունենալով երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին-խմբ), ինչին երիտասարդները դրական պատասխան են տվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |