Քաղաքական16:52, 26 Մայիս 2023
ԱՄՆ կոնգրեսում միակարծիք չեն Թուրքիային կործանիչներ վաճառելու հարցում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հետ կապված քննարկումները շարունակում են մնալ օրակարգային:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մայքլ Մըքքաուլը հայտարարել է, որ երկիրը (նկատի ունի ԱՄՆ-խմբ.) պատրաստ է Թուրքիային 20 մլրդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքը ենթադրող գործարքի համար, այն դեպքում, եթե մայիսի 28-ին կայանալիք ընտրույթունների 2-րդ փուլում Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթի:
Իսկ ավելի վաղ ԱՄՆ հարավային նահանգի՝ Տեխասի «Հանրապետական» կուսակցության անդամը ամերիկյան «NatSec Daily» պարբերականի հետ հարցազրույցում, նշել է, որ դեմ է խնդրո առարկա գործարքին:
Թուրքական աղբյյուրի հաղորդմամբ՝ եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի արտաքին գործերի հանձնաժողովների 4 ղեկավարները հաստատեն, սպասվում է, որ մեծ հավանականությամբ F-16 կործանիչների գործարքը իրականություն կդառնա:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Թուրքիային կվաճառի վերոհիշյալ ինքնաթիռները:
Սակայն Մըքքաուլը, ով նշելով՝ որ վաճառքին դեմ են թե՛ Կոնգրեսի և թե՛ Սենատի ներկայացուցիչները, այն հնարավոր է համարել երբ Թուրքիան վավերացնի Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշիքնին (ՆԱՏՕ):
«Ընտրություններում ով հաղթում է, թո՛ղ հաղթի, մենք Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը ճանաչելու հարցում երաշխիք ենք ստացել»,-ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը:
Թուրքական աղբյուրները փորձել են ներկայացնել նաև գործարքին դեմ արտահայտված ամերիկացի քաղաքական գործիչների առաջ քաշած այն պայմանները, որոնց իրականացման դեպքում հնարավոր կլինի իրենց տեսակետներում տեսնել որևէ փոփոխություն՝ F-16-երի գործարքի վերաբերյալ
Ըստ այդմ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Գրեգորի Միքսը բացի այն, որ համակարծիք է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելուն, նաև առաջ է քաշել ընտրությունների ավարտվելուց հետո Հունաստանի հանդեպ Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը:
Իսկ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պնդել է, որ մինչև վերոնշյալ գործարքին թույլտվություն տալը, անհրաժեշտ է, որ Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ տեղի ունենան:
«Անհարժեշտ է նաև, որ Անկարան վերջ դնի Հունաստանի նկատմամբ վարած ագրեսիվ քաղաքականությանն ու ընդդեմ Հայաստանի՝ Ադրբեջանին տրվող աջակցությանը, ինչպես նաև ազատ արձակի լրագրողներին ու այլախոհներին»,-հավելել է Մենենդեսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացն անդարադրձել է հայ-թուրքաական հարաբերություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությունը, համատեղ տնտեսական զարգացման ծրագրերը և էներգետիկ ու ենթակառուցվածքային նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր։

Սիրիայի անցումային շրջանի նախագահի և Մազլում Աբդիիի միջև կնքված համաձայնագիրը բաղկացած է 8 կետից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բարչըն Յինանչը վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ջիդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Հալիդ բին Սերման հետ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Լեհաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Համաձայանգրով նախատեսվում է զարգացնել Դիարբեքիրի ավազանի ոչ ավանդական նավթային և գազային պաշարները:
Այն փաստը, որ Թուրքիան Ճապոնիայում փախստականության դիմումներ ներկայացնող երկրների առաջին տասնյակում է, հանգեցրել են վիզային քաղաքականության վերանայման։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |